Դմիտրի Շլեդգաուերը Կորտրեյկում‏

Մարտի 15- ին Կորտրեյկի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցում ծառայեց հոգևոր երգիչ-երգահան, Սանկտ-Պետերբուրգ քաղաքի ավետարանական եկեղեցիներից մեկի հովիվ-ավետարանիչ Դմիտրի Շլեդգաուերը: Մարտի 3-ից նա ծառայում էր Եվրոպայում գտնվող «Եվրոպան Քրիստոսի համար» միության ավետարանական եկեղեցիներում՝ նրանց ուսուցանելով, թե ինչպես փառաբանել և երկրպագել Աստծուն հոգով և ճշմարտությամբ: Copyright © Sarkis_Bagramian_15

Ուտրեխտ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը Կորտրեյկում‏

Հունվարի 18-ին Կորտրեյկի “Աստծո տուն” հայ ավետարանական եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց Հոլանդիայում Ուտրեխտ քաղաքի “Աստծո տուն”  եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը: Աստծո խոսքում ասվեց, որ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով և մարդը սեփական ընտրությամբ  իր ամբողջ կյանքի ընթացքում  ճիշտ  կամ սխալ որոշումներ է  կայացնում, որոնք նրա համար դառնում են ճակատագրական: Մարդը անընդհատ կանգնած է որոշումներ կայացնելու … Read more

Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի‏

Քրիստոնեական ողջ աշխարհը մեծ ցնծությամբ տոնեց Փրկչի Սուրբ Ծնունդը: Աշխարհը Սուրբ Ծնունդը տեսնում է որպես խնջույքի, համեղ ուտեստների և նվերներ տալ և ստանալու տոն: Իհարկե սա լավ է, բայց Փրկչի Ծնունդի իմաստը բոլորովին այլ է: Ցավոք, քչերն են հասկանում դրա իրական իմաստը և նշում այն ուրախ և ճիշտ մթնոլորտում: Հիսուսի գերբնական ծնունդը Սուրբ Հոգով՝ փոխեց … Read more

Նոյեմբերի 23-ին, Ֆրունզ ԱրսենյանըԿորտրիկում

2014 թվականի նոյեմբերի 23-ին Կորտրիկի  “Աստծո տուն” քրիստոնեական եկեղեցին հյուրընկալեց հոգևոր երգիչ, ավետարանիչ Ֆռունզ Արսենյանին Ամերիկայից: Կենդանի հնչողությամբ փառաբանություն- երկրպագությունն  Աստծուն՝ մեծ ուրախություն և Աստծո ներկայությունը պատճառեց բոլոր ներկա գտնվողներին, ովքեր եկել էին տարբեր երկիր-քաղաքներից: Իր խոսքում “Երգ- Երգոց”  եկեղեցու հովիվ Ֆռունզ Արսենյանը ասաց, որ այսօր աշխարհում բազմաթիվ կրոններ կան, բայց ճշմարիտ քրիստոնեությունը դա կրոն չէ, … Read more

“Աստծո տուն” եկեղեցին Կորտրիկում 4 տարեկան է‏

Սեպտեմբերի 14-ին Կորտրիկում  “Աստծո տուն”  եկեղեցին տոնեց եկեղեցու ծննդյան 4 ամյակը: Տերն է ամեն մի ծնունդին շունչ ու կյանք տվողը և Նրա սուրբ կամքով  ստեղծվեց այս եկեղեցին: Եկեղեցում ծառայող քույր, եղբայրները, մանուկներն ու պատանիները, Աստծո տված տաղանդներով փառավորեցին Տիրոջը և ուրախացրեցին ներկա գտնվողների սրտերը: Եկեղեցու պատանիները  “Իմաստուն և Անխելք մարդու” աստվածաշնչյան առակով հրաշալի երգ-բեմադրություն ցուցադրեցին, … Read more