Հունվարի 18-ին Կորտրեյկի “Աստծո տուն” հայ ավետարանական եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց
Հոլանդիայում Ուտրեխտ քաղաքի “Աստծո տուն” եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը:
Աստծո խոսքում ասվեց, որ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով և մարդը սեփական ընտրությամբ իր ամբողջ կյանքի
ընթացքում ճիշտ կամ սխալ որոշումներ է կայացնում, որոնք նրա համար դառնում են ճակատագրական:
Մարդը անընդհատ կանգնած է որոշումներ կայացնելու փաստի առջև:
Լավ է, որ մարդու կայացրած որոշումների հիմքը լինի Աստծո խոսքը և Սուրբ Հոգու առաջնորդությունը:
Եվ մյուսը, որ նա իր կողքին ունենա ճիշտ, աստվածավախ և աստվածապաշտ խորհրդատու:
Դա հատկապես վերաբերվում է երիտասարդներին;
Այսօր ի՞նչն է նրանց զբաղմունքի թեման՝ Աստված, Իր խոսքը և Նրա օրհնությունները, թե՞ աշխարհիկ ցանկությունները և դրանցից եկող վատ հետևանքները․․․
Եկեղեցին շատ օրհնվեց այդ հրաշալի ծառայությամբ: