Նոյեմբերի 23-ին, Ֆրունզ ԱրսենյանըԿորտրիկում

2014 թվականի նոյեմբերի 23-ին Կորտրիկի  “Աստծո տուն” քրիստոնեական եկեղեցին հյուրընկալեց հոգևոր
երգիչ, ավետարանիչ Ֆռունզ Արսենյանին Ամերիկայից:
Կենդանի հնչողությամբ փառաբանություն- երկրպագությունն  Աստծուն՝ մեծ ուրախություն և Աստծո ներկայությունը
պատճառեց բոլոր ներկա գտնվողներին, ովքեր եկել էին տարբեր երկիր-քաղաքներից:
Իր խոսքում “Երգ- Երգոց”  եկեղեցու հովիվ Ֆռունզ Արսենյանը ասաց, որ այսօր աշխարհում բազմաթիվ կրոններ կան, բայց
ճշմարիտ քրիստոնեությունը դա կրոն չէ, այլ կենդանի հավատք և մեր Աստված՝ Հիսուս Քրիստոսը  միակ,
ճշմարիտ և կենդանի Աստվածն է, որն եկավ աշխարհ, խաչվեց ողջ մարդկության փրկության համար և այսօր էլ կենդանի է:
Նա փրկում, օգնում, ազատագրում է մեղքերից և բժշկում:
Նրա հորդորն էր սիրե՛լ եկեղեցին, սիրե՛լ միմյանց, ինչպես Քրիստոս սիրեց մեզ և Իր Անձը տվեց մեղավոր աշխարհի համար:
Վերջում նա հորդորեց նորեկներին, ովքեր Քրիստոսին չէին ճանաչում որպես իրենց կյանքի անձնական Տեր ու Փրկիչ՝ ապաշխարել,
ետ դառնալ անաստված կյանքից և հաշտվել Աստծո հետ:
“Աստծո տուն” եկեղեցու հովվի՝ Արթուր Նազարյանի առաջնորդությամբ կատարվեց ապաշխարության աղոթք, որին արձագանքեցին
շատերը:

Frunz_1100_IMG_0106 Frunz_1100_IMG_0107
Фото: Саркис