Քրիստոնեական ողջ աշխարհը մեծ ցնծությամբ տոնեց Փրկչի Սուրբ Ծնունդը:
Աշխարհը Սուրբ Ծնունդը տեսնում է որպես խնջույքի, համեղ ուտեստների և նվերներ տալ և ստանալու տոն:
Իհարկե սա լավ է, բայց Փրկչի Ծնունդի իմաստը բոլորովին այլ է:
Ցավոք, քչերն են հասկանում դրա իրական իմաստը և նշում այն ուրախ և ճիշտ մթնոլորտում:
Հիսուսի գերբնական ծնունդը Սուրբ Հոգով՝ փոխեց մարդկության պատմության ողջ ընթացքը:
Երկնքում թողնելով Իր փառքը, Նա իջավ երկիր, մարդացավ հագնելով մարդկային մարմին, որպեսզի կատարի հոգիների փրկության գործը:
Հիսուս Քրիստոսը եկավ, որ ես և դու ունենանք հավիտենական կյանք:
Սուրբ Ծնունդը լույսի, հույսի և ուրախության տոն է:
Այս առիթով Կորտրեյկի հայ ավետարանական “Աստծո տուն” եկեղեցին կազմակերպեց տոնակատարություն Փրկչի Ծնունդը տոնելու համար:
Ներկայացվեց երգ, պար, բեմադրություն,որի միակ նպատակը Տիրոջը փառավորելն էր և աշխարհին Աստծո “Բարի լուր” -ը ավետարանելը․
“Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ կյանք ունենա հավիտենական”:
Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը Աստծո խոսքով հորդորեց մարդկանց, որ կա հույս, որ պետք չէ խավարում խարխափել:
Եթե ունես դժվար պահեր, մեղքեր՝, ներում խնդրիր Տիրոջից, դարձիր դեպի Տերը և Նա ուրախությամբ կընդունի քեզ:
Կարևորը այն չէ, թե որքան նվերներ կտաս կամ կստանաս, որքան ճոխ և առատ կլինի սեղանդ, այլ կարևորը այն է, սիրելի ընթերցող, որ Հիսուսը որպես Տեր և Փրկիչ ծնվի քո սրտում ու Իր կամքի համեմատ թագավորի քո կյանքում:
Տոնական երեկոն ավարտվեց մեծերին և փոքրերին նվերներ հանձնելով:
Թող Քրիստոս Փրկիչը ամեն վայրկյան ծնվի մեր սրտերում:
Фото: Анна В.