Դեկտեմբերի 22-ին, Կորտրիկի «Աստծո Տուն» եկեղեցին տոնեց քրիստոնեական ամենավառ ու լուսավոր տոներից մեկը՝ մարդկության Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Փառաբանություն երկրպագությամբ և Աստծո խոսքով սկսվեց տոնական օրը։ Եկեղեցու թե՛ մեծերը և թե՛ փոքրերը տոնական ուրախ ծրագրով ուրախացրին ներկաներին։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. oրհնյալ է հայտնությունը Քրիստոսի
2016 թվականի սեպտեմբերի 1-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին կրկին անգամ իր դռները բացեց աստվածաշնչյան դպրոցում սովորողների համար: 2016-2017 ուս․ տարում աշակերտները կուսումնասիրեն աստվածաշնչյան կարևորագույն թեմաներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր ճիշտ և Աստծուն անձնվեր կյանքի կառուցման համար: Եկեղեցու աստվածաշնչյան այս դպրոցը լայն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին խորը ուսումնասիրելու Աստծո խոսքը, ճանաչելու … Читать далее
Հուլիսի 3-ին Գենտի «Աստծո տուն» եկեղեցում կայացավ աստվածաշնչյան դպրոցի 2015-2016 ուս․ տարվա ավարտողների վկայականների հանձնումը: Դպրոցում սովորողները կիսվեցին իրենց վկայություններով այն մասին, թե ինչ տվեց իրենցից յուրաքանչյուրին աստվածաշնչյան դպրոցը: Ջերմ և տոնական մթնոլորտում ավարտական վկայականները հանձնվեցին ութ հոգիների, ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում սովորեցին Աստծո խոսքի լույսի մեջ քայլել, աղոթել, սիրել և հոգ տանել միմյանց համար, հնազանդվել Աստծուն և հավատարիմ սրտով ծառայել տեղական եկեղեցում: Աշակերտները իրենց … Читать далее
Հունիսի 12-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում պաշտամունքից հետո քույրերը և երեխաները օրհնեցին հայրերին իրենց տոնի առթիվ: Այդ օրը եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց Գերմանիայի Ֆելբերտ քաղաքի «Բիրթ» Քրրստոնեական համայնքի հովիվ Յերոքա Չինահը, ով հյուրընկալվել էր իր տիկնոջ և որդու հետ: Հովիվը խոսեց աստվածաշնչում գրված նեղ և լայն ճանապարհների մասին, որոնց ընտրությունն էլ որոշում է մարդու ապագան: … Читать далее
2016 թվականի մայիսի 27-29 Բելգիայի Օստդոինկեռկ քաղաքում կայացավ երկար սպասված քրիստոնեական միջեկեղեցական համաժողովը «Լայնացրու քո բնակության վրանները» խորագրով: Այդ համաժողովին մասնակցեցին «Եվրոպան Քրիստոսի համար» ռուսալեզու միության եկեղեցիները Ֆրանսիայից, Գերմանիայից և Բելգիայից: Եռօրյա համաժողովի խոսնակն էր Գերմանիայում հիսունական եկեղեցիների եպիսկոպոս Յոհաննես Յուստուսը իր տիկնոջ հետ: Օրերը հագեցած էին Աստծո խոսքով, անսահման օրհնություններով, Աստծուն փառաբանություն-երկրպագությամբ, աղոթքով և … Читать далее