Մայրության տոն ‏ 2016

Մայրությունը Աստծուց տրված մեծ պարգև է յուրաքանչյուր կնոջ համար: Մայիսի 8-ին, մայրերի տոնի առթիվ Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցու երեխաները բոլոր մայրերին ուրախացրին իրենց ելույթներով և գեղեցիկ ծաղիկներով: Մայրերին աղոթքով օրհնեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը:  

Երիտասարդական միջեկեղեցական կոնֆերանս 23.04.16

2016 թ. ապրիլի 23-ին Բելգիայի Գենտ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում կայացավ Եվրոպաբնակ, հայախոս, ավետարանական միջեկեղեցական երիտասարդական կոնֆերանս «Երբեք մի՛ հանձնվիր» պատգամով։ Կոնֆերանսը սկսվեց Աստծուն փառաբանություն, երկրպագությամբ: Օրվա ընթացքում երիտասարդները միմյանց հետ ունեցան հաճելի շփում, կազմակերպվեց խաղ որի հիմքում աստվածաշնչյան առակներն էին: Երեկոյան ընթրիքից հետո Աստծո խոսքով կիսվեց Գենտի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը, որին … Читать далее

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի!

Մարտի 27-ին Զատիկի՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հարության տոնի առթիվ Կորտրեյկի «Աստծո տուն» ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ հրաշալի տոնական ծառայություն: Ծառայությունը սկսվեց Աստծուն փառաբանությամբ և երկրպագությամբ: Այնուհետև Աստծո խոսքով կիսվեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը: Հովվի խոսքին հաջորդեց հարության տոնին նվիրված տոնական ծրագիրը: Երգ ու պարով, ասմունքով, հանդես եկան մեծերն ու փոքրերը: Հումորային … Читать далее

Շնորհավոր Ծնունդդ, սիրելի՛ Հիսուս:‏

Սուրբ ծննդյան տոնը շատ սիրված է ամբողջ աշխարհում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում: Սուրբ Ծնունդը ուրախության, հույսի և կյանքի տոն է, որը աշխարհի մարդկության համար միակ ու ճշմարիտ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է: Եվ այս առիթով, 2015-ի դեկտեմբերի 20-ին, Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցին մեծ ուրախությամբ նշեց այս տոնը:   Աստծուն ուղղված փառաբանություն-երկրպագությամբ սկսվեց տոնական ծառայությունը: … Читать далее

Հոբելյանական տոնակատարություն‏, «Աստծո տուն» եկեղեցու 10 եվ 5 տարին

Օրերս Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցին Գենտ քաղաքի «Աստծո տուն» մայր եկեղեցում ջերմ և տոնական մթնոլորտում տոնեց իր 5 ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին հովիվներ, քույրեր, եղբայրներ Ֆրանսիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իսրաելից և Հայաստանից: Տոնական համեղ ճաշկերույթին հետևեց եկեղեցու կողմից կազմակերպված տոնական հրաշալի ծրագիրը: Երգ ու պարով, բեմադրությունով, ասմունքով հանդես եկան եկեղեցու անդամները, պատանեկան երգչախումբն ու … Читать далее