«Լայնացրու քո բնակության վրանները»‏ 27-29 մայիս 2016

«Լայնացրու քո բնակության վրանները»‏ 27-29 մայիս 2016

2016 թվականի մայիսի 27-29 Բելգիայի Օստդոինկեռկ քաղաքում կայացավ երկար սպասված քրիստոնեական միջեկեղեցական համաժողովը «Լայնացրու քո բնակության վրանները» խորագրով:
Այդ համաժողովին մասնակցեցին «Եվրոպան Քրիստոսի համար» ռուսալեզու միության եկեղեցիները Ֆրանսիայից, Գերմանիայից և Բելգիայից:
Եռօրյա համաժողովի խոսնակն էր Գերմանիայում հիսունական եկեղեցիների եպիսկոպոս Յոհաննես Յուստուսը իր տիկնոջ հետ:
Օրերը հագեցած էին Աստծո խոսքով, անսահման օրհնություններով, Աստծուն փառաբանություն-երկրպագությամբ, աղոթքով և իհարկե հաճելի շփումով:
Եպիսկոպոս Յոհաննեսը խոսեց այն մասին, որ Աստված մեզանից յուրաքանչյուրի կյանքի համար ունի հրաշալի ծրագիր:
Պետք չի, որ մենք համեմատվենք մյուսների հետ, որը խոչընդոտ է հանդիսանում Աստծո ծրագրի իրականացմանը մեր կյանքերում:
Յուրաքանչյուրս յուրահատուկ ենք Աստծո համար, և մենք պիտի վստահենք ու ծառայենք տերերի Տիրոջը, միշտ քայլենք առաջ՝ հաղթանակից հաղթանակ :
Վախերը և կասկածները սահմանափակում են քրիստոնյային և նրան կանգնեցնում փակուղու առջև՝ թույլ չտալով հավատալ և կատարել այն, ինչի համար մենք իրականում ստեղծված ու կանչված ենք:
Բայց Աստված ուզում է, որ մենք լայնացնենք մեր բնակության վրանները: Եսայիա 54:2-3․« Լայնացրու քո վրանի տեղը, և թող քո բնակարանի վարագույրները տարածեն: Մի խնայիր, երկարացրու չվաններդ, և ցիցերդ պնդացրու։ Որովհետև դու պիտի աջ ու ձախ տարածվես, և քո սերունդը պիտի ժառանգի ազգերին, և ավերակացած քաղաքները շենացնելու են »:
Պտղաբերության և հոգևոր աճի համար մենք պետք է հնազանդվենք , վստահենք Աստծուն և կատարենք Նրա խոսքը:
Այս հրաշալի օրհնությունները համեմվեցին ջրային մկրտությունով, որի ընթացքում յոթ հոգիներ Ուխտի մեջ մտան Աստծո հետ և իրենց կյանքերը ընծայեցին Տիրոջը: Մարկոս 16:15-16․ «Եվ նորանց ասեց. Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Ով որ հավատաց և մկրտվեց կփրկվի, ով որ չհավատաց՝ կդատապարտվի» ։
Աղոթքով և մարգարեական խոսքով ավարտվեց ևս մեկ միջքրիստոնեական հրաշալի համաժողով՝ մոտ ժամանակում նորից հանդիպելու ակնկալիքով:

72dpi_1000X1500_IMG_9924_1
72dpi_1500X1000_IMG_9927
72dpi_1200X800_IMG_9730
72dpi_1500X1000_IMG_9791
72dpi_1500X1000_IMG_9789
72dpi_1500X1000_IMG_9796
72dpi_1200X800_IMG_2174
72dpi_1500X1000_IMG_9801
72dpi_1500X1000_IMG_9812
72dpi_1200X800_IMG_2186
72dpi_1500X100_IMG_2201
72dpi_1500X1000_IMG_2207
72dpi_1500X1000_IMG_2217
72dpi_1500X1000_IMG_9806
72dpi_1500X1000_IMG_9815
72dpi_1500X1000_IMG_9749
72dpi_1500X1000_IMG_9895
72dpi_1500X1000_IMG_9864
72dpi_1500x1000_IMG_9877
72dpi_1500X1000_IMG_9884
72dpi_1500X1000_IMG_9846
72dpi_2000X717_IMG_9947
72dpi_1700X1700_COLLAGE

Уважаемый посетитель,

В связи с техническими работами наш сайт будет недоступен в четверг 15-го марта, с 20.00 до 23.00 Прямого эфира так-же не будет.

Благодарим за понимание