Սուրբ Ծնունդ – 24 դեկտեմբեր 2017

«Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայա 9:6): Դեկտեմբերի 24-ին, «Աստծո տուն» քրիստոնեական եկեղեցին Կորտրեյկում, ջերմ և տոնական մթնոլորում տոնեց Տերերի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Տոնակատարության բոլոր մասնակիցները, Տիրոջից ստացած իրենց տաղանդներով ուրախացրեցին … Читать далее

Սուրբ Ծնունդ, 24 դեկտեմբեր 2017

2017 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 18:00, հրավիրում ենք մեզ հետ տոնելու քրիստոնեական ամենաջերմ, ամենաուրախ տոներից մեկը՝ մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Տոնական ծրագրում կլինեն մանուկների երգ ու պար, Սուրբ Ծննդյան բեմադրություններ և անակնկալներ բոլոր մանուկների համար։ Սիրով կսպասենք հետևյալ հասցեում: Langemeersstraat 6, 8500 Kortrijk: Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով: 0484 172 843

Յոթնամյա հոբելյանական տարի, “Աստծո տուն” Կորտրեյկ — 2017

2017 թվականի սեպտեմբերի 23-ին “Աստծո տուն” քրիստոնեական հայալեզու եկեղեցին Կորտրեյկում տոնեց իր յոթնամյա հոբելյանական տարին: Դեռևս տարիներ առաջ, օտար հողում հայերեն լեզվով պաշտամունքը Աստծուն երազանք էր շատերի համար, բայց այսօր այն իրական է և մեծ օրհնություն բոլորիս համար: Ավելի քան 10 տարիներ առաջ Գենտ քաղաքում Աստված բարձրացրեց “Աստծո տուն” ռուսախոս եկեղեցին՝ հովիվ Արթուր Նազարյանի առաջնորդությամբ: … Читать далее

Աստվածաշնչյան դպրոցի ավարտական երեկո 2017

Հուլիսի 16-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում 2016-2017 թթ ուսումնական տարում աստվածաշնչյան դպրոցում սովորողները ստացան իրենց ավարտական վկայականները։ Աստվածաշնչյան դպրոցը Կորտրեյկում գործում է արդեն 7 տարի։ Այն մեծ օրհնություն է եկեղեցու համար և հրաշալի հնարավորություն ամեն մեկի համար՝ ճանաչելու Արարիչ Աստծո բնավորությունը, Նրա սուրբ կամքը և ապրելու Աստծուն հաճելի կյանքով։ Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը ավարտողների ուրախությունը լրացրեց աղոթքով … Читать далее

Ջրային մկրտություն 4 հունիս 2017

2017 թվի հունիսի 4-ին, կիրակի օրը Պենտեկոստեի տոնն էր, Քրիստոսի հարության հիսուներորդ օրը։ Հիսուսի երկինք համբարձվելուց տաս օր հետո Աստծո Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը եկավ երկիր և Նա մեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Այդ օրը «Աստծո տուն» ավետարանական մեր եկեղեցում կրկնակի տոն էր։ Նույն օրը ունեցանք ջրային մկրտություն և ինը հոգիներ իրենց կյանքերն … Читать далее