«Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայա 9:6):
Դեկտեմբերի 24-ին, «Աստծո տուն» քրիստոնեական եկեղեցին Կորտրեյկում, ջերմ և տոնական մթնոլորում տոնեց Տերերի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։
Տոնակատարության բոլոր մասնակիցները, Տիրոջից ստացած իրենց տաղանդներով ուրախացրեցին երկնային Հոր սիրտը։ Քույրերի երգը Սուրբ Ծնունդի մասին բացեց տոնական ծրագիրը։ Ցուցադրվեց բեմադրություն այն մասին թե ինչպես է Սուրբ Ծնունդը տոնում աշխարհը և թե ինչպես ենք տոնում մենք՝ քրիստոնյաներս Աստծո տանը։ «Բարի լուր» ասմունքը և «Լույսի Որդին» բեմականացումը եկեղեցու երիտասարդների մասնակցությամբ ներկայացրեց ծննդյան ամբողջական պատմությունը և Նրա իրական խորհուրդը։ Երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությամբ հանդես եկան մնջախաղ ներկայացման մեջ, որտեղ պատմում էին քրիստոնյայի սրտի կարևորության մասին։
«Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը» (Առակաց 4:23):
Մանուկների երգն ու արտասանությունը և քույրերի պարը ուրախացրեցին ներկաներին։ Սպասված անակնկալը՝ ձմեռ պապի այցը շատ ուրախացրեց բոլոր փոքրերին։ Նա իր աշխույժ երգով, պարով բոլոր փոքրերին հրավիրեց պարի, այնուհետև բոլոր փոքրիկները ստացան իրենց նվերները։