Ջրային մկրտություն 4 հունիս 2017

2017 թվի հունիսի 4-ին, կիրակի օրը Պենտեկոստեի տոնն էր, Քրիստոսի հարության հիսուներորդ օրը։ Հիսուսի երկինք համբարձվելուց տաս օր հետո Աստծո Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը եկավ երկիր և Նա մեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը։

Այդ օրը «Աստծո տուն» ավետարանական մեր եկեղեցում կրկնակի տոն էր։ Նույն օրը ունեցանք ջրային մկրտություն և ինը հոգիներ իրենց կյանքերն ընծայեցին Աստծուն՝ ուխտ անելով հավատարիմ սրտով ծառայել Տիրոջը։

Աստծո սիրտը ուրախանում է կորած հոգիների փրկությամբ. «Գնացեք բոլոր ազգերին ավետարանը քարոզեք և մկրտեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»: Սա Տիրոջ պատվիրանն է։

Մկրտությունից հետո ունեցանք հաճելի շփում, հացկերույթ Գենտ քաղաքի Բլարմերսեն հանգստի գոտում:

Թող Աստծո սերը և խաղաղությունը լինի քեզ հետ։