Հուլիսի 16-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում 2016-2017 թթ ուսումնական տարում աստվածաշնչյան դպրոցում սովորողները ստացան իրենց ավարտական վկայականները։
Աստվածաշնչյան դպրոցը Կորտրեյկում գործում է արդեն 7 տարի։ Այն մեծ օրհնություն է եկեղեցու համար և հրաշալի հնարավորություն ամեն մեկի համար՝ ճանաչելու Արարիչ Աստծո բնավորությունը, Նրա սուրբ կամքը և ապրելու Աստծուն հաճելի կյանքով։
Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը ավարտողների ուրախությունը լրացրեց աղոթքով և իր հովվական օրհնությամբ։
Եկեղեցու ծառայողները նույնպես՝ ամեն մեկը իր ծառայությամբ գեղեցիկ անակնկալներ էին պատրաստել վկայական ստացողների համար։
Ծառայությունը անցավ մեծ խանդավառությամբ:
«Ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի՝ պահեն, և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, ամեն»:
Уважаемый посетитель,
В связи с техническими работами наш сайт будет недоступен в четверг 15-го марта, с 20.00 до 23.00 Прямого эфира так-же не будет.