Աստվածաշնչյան դպրոցի ավարտական երեկո, 29 հունիս 2014

Հունիսի 29-ին Կորտրիկ քաղաքի “Աստծո տուն” եկեղեցում կայացավ աստվածաշնչյան դպրոցի ավարտողների վկայականների հանձնման արարողությունը։ Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը աղոթքով օրհնեց աստվածաշնչյան դպրոցի ուսուցչուհի Ալվարդ քրոջը և դպրոցը ավարտողներին՝ շնորհելով նրանց ավարտական վկայականներ։ Ցուցադրվեց “Հիսուսի այգին” բեմադրությունը աստվածաշնչյան դպրոցի աշակերտների մասնակցությամբ, որով հանդիսատեսին ներկայացվեց իրական փաստեր և հաճելի հիշողություններ, որոնք տեղի էին ունեցել նրանց սովորելու տարիների ընթացքում։ Այնուհետև հնչեցին բազում վկայություններ այն մասին … Read more

Մարգարե Դան Լին Կորտրիկում, 25.05.2014

Մայիսի 25-ին Կորտրիկի “Աստծո տուն” եկեղեցում հյուրընկալվեց Ամերիկայի Կանզաս քաղաքում “Աղոթողի տուն” միջազգային հոգևոր կազմակերպության առաջնորդ, միսիոներ, մարգարե Դան Լին: Երկար տարիներ, հոգևոր պարգևներով մարգարեն ծառայում է Աստծո ժողովրդին: Նրա մարգարեությունները շինություն են տալիս Քրիստոսի մարմնին: Կորտրիկում մարգարեական խոսքը ուղղված ներկա գտնվողներիս այն էր, որ մեր սրտերը բացենք Աստծո կանչի առջև: Նրա խոսքերով Տերը մեր … Read more

29 հունիս 2014, “Հիսուսի այգին” ներկայացման պրեմիերա

Հունիսի 29-ին Կորտրիկի “Աստծո Տուն” քրիստոնեական եկեղեցում, աստվածաշնչյան դպրոցի ավարտականի առթիվ ներկայացվելու է բեմականացման պրեմիերա «Հիսուսի այգին» վերնագրով:Ծառայությունը ժամը 18:00, բեմականացումը 19:00-ին: Բարի Գալուստ!

Քրիստոսն է մեր Զատիկը

Ապրիլի 20 -ին միլիոնավոր քրիստոնյաներ ցնծությամբ տոնեցին Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի “Հարության” տոնը՝ ավետելով Նրա հաղթանակը չարի, մեղքի և մահվան դեմ: Հիսուս Քրիստոսը Իր մահով ու հարությամբ վճարեց մեր մեղքերի վարձը, ներում շնորհեց և արդարացրեց մեզ (Մեղքի վարձը մահն է , բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով, Հռովմայեցիս 6:23): Անցյալի … Read more

20 ապրիլ 2014, բեմականացում «Հաղթանակ» վերնագրով

Ապրիլի 20-ին Կորտրիկի Աստծո Տուն քրիստոնեական եկեղեցում, «Հարության տոնի» առթիվ տեղի է ունենալու տոնական ծրագիր, որի ընթացքում ներկայացվելու է բեմականացում «Հաղթանակ» վերնագրով: Տևողությունը 6:50 րոպե: Մեղքը՝ սուտն ու խաբեությունը , գայթակղությունները, արծաթասիրությունը և  կախվածությունները խեղդում են մարդուն: Բայց Հիսուսը միշտ սպասում է, դու միայն կանչի՛ր Նրան: