Հունիսի 29-ին Կորտրիկ քաղաքի “Աստծո տուն” եկեղեցում կայացավ աստվածաշնչյան դպրոցի ավարտողների վկայականների հանձնման արարողությունը։
Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը աղոթքով օրհնեց աստվածաշնչյան դպրոցի ուսուցչուհի Ալվարդ քրոջը և դպրոցը ավարտողներին՝ շնորհելով նրանց ավարտական վկայականներ։
Ցուցադրվեց “Հիսուսի այգին” բեմադրությունը աստվածաշնչյան դպրոցի աշակերտների մասնակցությամբ, որով հանդիսատեսին ներկայացվեց իրական փաստեր և հաճելի հիշողություններ, որոնք տեղի էին ունեցել նրանց սովորելու տարիների ընթացքում։ Այնուհետև հնչեցին բազում վկայություններ այն մասին թե “Ինչ տվեց աստվածաշնչյան դպրոցը քեզ” խորագրով, որոնցով շատ ավարտողներ կիսվեցին իրենց անձնական հայտնություններով և հաղթանակներով։
Որպես վերջաբան ավարտողները բոլորին քաջալերեցին սովորել աստվածաշնչյան դպրոցում, որը հիմնովին փոխում է քրիստոնյայի կյանքը։ Աստծո խոսքը ամենաճիշտ և ամենակարևոր հիմքն է հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի աճի համար։
Հիսուս Քրիստոսն է Ճշմարիտ Խոսքը, Կյանքը, Ճանապարհը և Ճշմարտությունը։
Թող Տիրոջ լույսով լցվի յուրաքանչյուրի սիրտը և նրան ուղեկցի դեպի հավիտենական կյանք։
Ամեն։
Фото: Анна В.