Հոբելյանական տոնակատարություն‏, «Աստծո տուն» եկեղեցու 10 եվ 5 տարին

Օրերս Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցին Գենտ քաղաքի «Աստծո տուն» մայր եկեղեցում ջերմ և տոնական
մթնոլորտում տոնեց իր 5 ամյակը:
Տոնակատարությանը մասնակցում էին հովիվներ, քույրեր, եղբայրներ Ֆրանսիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իսրաելից և Հայաստանից:
Տոնական համեղ ճաշկերույթին հետևեց եկեղեցու կողմից կազմակերպված տոնական հրաշալի ծրագիրը: Երգ ու պարով, բեմադրությունով, ասմունքով հանդես եկան եկեղեցու անդամները, պատանեկան երգչախումբն ու մանուկները: Այս եկեղեցու ստեղծմամբ շատերը ունեցան ջերմ ընտանիք և հնարավորություն՝ փրկության բարի լուրը Եվրոպայում տարածելու: Աստված Իր հզոր ձեռքը և ողորմությունը  ցույց տվեց Իրեն անկեղծ փնտրող և Իր կամքը կատարող ծառայողների կյանքերում: Տոնական երեկոն ավարտվեց ծննդյան տորթով և աղոթքով: Վերջում եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու անդամներին այս տարիներին իր կողքին լինելու, քաջալերելու, աջակցելու և Տիրոջ գործը հավատքով ու հավատարմությամբ իրականացնելու համար:

1800x1200_IMG_88611800x1200_IMG_87811800x1200_IMG_87711800x1200_IMG_68581800x1200_IMG_69111800x1200_IMG_69131800x1200_IMG_69841800x1200_IMG_70301800x1200_IMG_70691800x1200_IMG_70921800x1200_IMG_70981800x1200_IMG_88641800x1200_IMG_88751800x1200_IMG_70211800x1200_IMG_89071800x1200_IMG_89061800x1200_IMG_89031800x1200_IMG_8898
Copyright © Sarkis Bagramian 2005-2015
PROPOVEDNIKI_10_JAAR_FOTOCOLLAGEARTUR_NAZARJAN_10_JAAR_FOTOCOLLAGE