Մոտենում է Սուրբ Զատիկը, Հիսուս Փրկիչ մեզ տրվեց, Իր զոհով Նա հաղթական Հարությամբ փառավորվեց: Տերը կանգնած դռան հետևում Լուռ թակում է ու շշնջում․ – «Բաց արա՛ սրտիդ դուռը, Որ գամ ու տամ քեզ հաղթանակը: Այն շնորհ է, ձրի պարգև, Իմ արյունով եմ դա ստացել: Եկ վերցրու՛ այս նվերը, Սա է սիրո Իմ հրավերը: Դարձիր զավակն Իմ, Հաշտվիր Երկնային Հոր հետ, Որ երջանիկ լինես ու ապրես հավետ»: