Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը 23.12.2018

«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ (Մատթ. 1։23) 

  2018 թվականի դեկտեմբերի 23 ին Կորտրեյկի «Աստծո Տուն»  եկեղեցին տոնեց քրիստոնեական ամենապայծառ տոներից մեկը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Տոնակատարությունը սկսվեց Աստծուն փառաբանությամբ և երկրպագությամբ, որից հետո Աստծո Խոսքով կիսվեց եկեղեցու հովիվ՝ Արթուր Նազարյանը։

Տոնական ծրագրում ներգրավվել էին եկեղեցու անդամները։ Ներկայացվեց «Սուրբ Ծնունդ» բեմադրությունը, որին մասնակցում էին եկեղեցու երեխաները։ Նրանց հրեշտակային հանդերձները և հրաշալի կատարումը, ինչպես նաև բեմական երկնային զարդարանքը, մեծ հիացմունք ու հրճվանք առաջացրին ներկաների միջև ։ Այնուհետև եղան ասմունք և Աստծուն փառաբանող պար՝ եկեղեցու քույրերի կատարմամբ։

Ասմունքեցին նաև մանուկները։ Մնջախաղային բեմադրությամբ հանդես եկան երիտասարդները։ Իսկ վերջում եկավ Ձմեռ պապը իր 9 թոռնիկների հետ՝ ուրախացնելու բոլոր երեխաներին պարով և նվերներով։ Նրանք չմոռացան բաժանել նաև երկնային նվերներ, որոնք էին Սուրբ Հոգու պտուղները՝ բարություն, սեր, խաղաղություն, երկայնմտություն, ուրախություն, ժուժկալություն, քաղցրություն, հավատք և հեզություն։ Մեծահասակները նույնպես միմյանց նվերներ տվեցին`ի նշան Քրիստոսի սիրո։

 Վերջում ներկաները վայելեցին տոնական ընթրիքը և ունեցան հաճելի շփում միմյանց հետ։