Հովիվ Օլեգ Պրոնինը Կորտրիկում 23 մարտ 2014

Հովիվ Օլեգ Պրոնինը Կորտրիկում 23 մարտ 2014

Մարտի 23-ին Կորտրիկի «Աստծո Տուն» եկեղեցին հյուրընկալեց Էստոնիայի ավետարանական եկեղեցիների միության ավագ հովիվ Օլեգ Պրոնինին : 
Նա Աստծո ժողովրդի հետ կիսվեց Աստծո հրաշալի և մխիթարող խոսքով և իր անձնական կյանքի վկայություններով:
Խոսվեց, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունենում է որևէ թանկարժեք իրի կամ անձի կորուստ:
Խոսքը, որը ուղղված էր ներկաներին, այն մասին էր, որ պետք չէ ապրել սգի ու տառապանքի մեջ կապված կորստի հետ, այլ հավատքով հայացքը բարձրացնել դեպի երկինք՝  Հիսուս Քրիստոսին և Նա կազատագրի, կվերադարձնի ու կվերականգնի այն ուրախությունը և խաղաղությունը, որը չարը խլել էր մարդուց:
Աստծո խաղաղությունն ու շնորհը բոլորիս հետ լինի: