Մայրերի տոն 2017

2017 թվականի մայիսի 14- ին՝  կիրակի օրը Բելգիայում նշվեց մայրերի տոնը։ Այս առիթով Կորտրեյկ քաղաքի հայ ավետարանական «Աստծո տուն »եկեղեցու մանուկները փոքրիկ անակնկալ էին պատրաստել բոլոր մայրերի համար։ Նրանք երգ և արտասանությունով, իրենց իսկ ձեռքով պատրաստած նվերներով հրաշալի պահեր պարգևեցին մայրերին: Եկեղեցին մայրերին ուրախացրեց նաև գեղեցիկ ծաղիկներովՆույն օրը եկեղեցու հյուրն էր հոգևոր երգիչ, երգահան Խաչատուր Չոբանյանը Հայաստանից։

Հնչեցին սիրված երգեր՝ փառաբանություն և երկրպագություն Աստծուն։ «Աստված մեզանից հավատք է ակնկալում»․- ասաց ավետարանիչը։ Մեր կյանքում իրավիճակները տարբեր են լինում՝ երբեմն հաղթանակներով լի, երբեմն էլ՝ սայթաքումներով։ Այս ամենի մեջ կարևորը մեր սրտի վիճակն է:

Մեր կյանքի իրական իմաստը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Որպեսզի նպատակասլաց, աստվածապաշտ ու հաղթական կյանք ունենանք, պիտի հայտնություն ունենանք, որ Հիսուս Քրիստոսը  կենդանի Աստծո Որդին է և միշտ քայլենք Նրա հետ։