«Աստծո տուն» եկեղեցին տոնեց եկեղեցու 8-րդ տարեդարձը

2018 թվականի սեպտեմբերի 30-ին Կորտրեյկի «Աստծո տուն» հայկական քրիստոնեական եկեղեցին տոնեց եկեղեցու 8-րդ տարեդարձը։ Այս տարիները մեզ համար լի էին ուրախությամբ և խնդությամբ, ինչպես հաղթանակներով, այնպես էլ պայքարներով, սակայն չկա հաղթանակ առանց պայքարի։ 

Տոնակատարությունը սկսվեց Աստծուն փառաբանություն երկրպագությամբ։ Այնուհետև եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը Աստծո խոսքով կիսվեց ներկաների հետ։ Տոնական ծրագիրն իրենց մասնակցությամբ ծաղկեցրեցին եկեղեցու մասնակից մանուկները և մեծահասակները՝ երգ ու պարով, ասմունք և բեմադրությունով։

Տոնակատարությանը ներկա էին բազում հյուրեր՝ ովքեր մեծ բավականություն ստացան թե՛ տոնական ծրագրից և թե՛ հաճելի շփումից։