2016 թվականի սեպտեմբերի 25-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը:
Մտեք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները փառաբանությունով: Գոհացեք Նրանից և օրհնեցեք Նրա Անունը, որովհետև Տերը բարի է, Եւ Նրա ողորմությունը հավիտյան և Նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ (Սաղմ 100:4-5):
Տոնական երեկոն սկսվեց Աստծուն փառաբանություն-երկրպագությամբ և գոհության սաղմոսներով: Այնուհետև եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը կիսվեց Աստծո խոսքով «Եղիր Աստծո տան մեջ» պատգամով: Այդ պատգամով ասվում էր, որ միայն Աստծո տան մեջ կա լիարժեք պաշտպանություն և օրհնություններ: Դրան հաջորդեց ասմունք, որտեղ խոսվում էր, որ մարդիկ շարունակ լույս են փնտրում, բայց չեն գտնում, խաղաղություն են ուզում, բայց չկա…: Միայն Աստծո մեջ է իրական ուրախությունն ու խաղաղությունը և Հիսուս Քրիստոսն է Կյանքը, Ճանապարհը և Ճշմարտությունը:
Եկեղեցու մանուկները իրենց ասմունքով, երգ ու պարով մեծ ուրախություն պատճառեցին ներկաներին: Երիտասարդ քույրերի կատարմամբ հնչեց երգ այն մասին, որ ամեն բան այս կյանքում անցողիկ է, «Աշխարհը կանցնի, իր ցանկություններն էլ կանցնեն կգնան, միայն Տիրոջ սուրբ կամքը կատարողները հավերժ կմնան»: Շատ քաղցր է Տիրոջ տան մեջ բնակվելը, որը մի մեծ, ջերմ հnգևոր ընտանիք է, որտեղից հնարավոր չէ հեռանալ:
Տոնական երեկոն ավարտվեց եկեղեցու անդամների և հյուրերի միջև հաճելի շփում ընթրիքով:
Այս եկեղեցին Հիսուսն է ծնել, Իր Սուրբ Արյունով այն ցանկապատել, Այստեղ դու միշտ ապահով կլինես, Եթե միայն Նրա շուքի տակ բնակվես: