«Դու կանչված ես» խորագրով միջեկեղեցական քրիստոնեական 4-րդ համագումարը ARM — NL

2017 թվականի մայիսի 5-7-ը  Բելգիայի Օստդուինկեռկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայում հայ Ավետարանական  եկեղեցիների ամենամյա 4-րդ համագումարը։ Համագումարին մասնակցում էին Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իսպանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից, ինչպես նաև հյուրեր՝  Հայաստանից և Ռուսաստանից։Ավելի քան 300 հայ քրիստոնյաներ միաբան սրտերով հավաքվել էին վայելելու Հայր Աստծո  երկնային սերը, խաղաղությունն ու սուրբ ներկայությունը:Կոնֆերանսի նպատակն էր քրիստոնյաներին միաբանելը, միմյանց քաջալերելը, Սուրբ Հոգու թարմությամբ և զորությամբ լցվելը, փորձառության փոխանակումը, հաճելի շփումը և Տիրոջ զորավոր գործերի իրականացումը ամբողջ Եվրոպայում:

Միջեկեղեցական ճանբարը կրում էր «Դու կանչված ես» խորագիրը։ Ճանբարի խոսնակը աստվածաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Անգլիայի պարսկախոս եկեղեցիների եպիսկոպոս, վերապատվելի  Էդվարդ Հովսեփյանն էր։

Այս երեք անմոռանալի օրերի ընթացքում Աստված Իր ծառայի միջոցով խոսեց ներկաների սրտերի հետ։ Շատերի հոգիներում նորոգվեց հավատքի ու Աստծո սիրո կրակը, ինչն էլ մեզ կօգնի ավելի մեծ եռանդով տրվել փրկության ավետարանի տարածման գործին։Եռօրյա ճամբարի ընթացքում խոսվեց քրիստոնյայի հաղթական կյանքի մասին, որ մենք կանչված ենք որպես Աստծո քաջ զինվորներ։«Հոգևոր պատերազմում հաղթելու համար,- շեշտեց խոսնակը,- շատ կարևոր է, որ քրիստոնյաներս ճանաչենք Աստծուն՝ աստվածապաշտությամբ Նրան ծառայելու համար, ճանաչենք ինքներս մեզ՝  խոնարհ սրտով ծառայելու, քանի որ հպարտանում է նա, ով ինքն իրեն լավ չի ճանաչում, ճանաչենք մեզ շրջապատող մարդկանց՝ հասկանալու նրանց վիշտն ու ցավը և կարեկցող սրտով օգնել նրանց։ Եվ վերջապես ճանաչենք մեր թշնամուն՝ սատանային, որ կարողանանք նրա հնարքներին, ստերին հակառակ կանգնել»։

Մենք կանչված ենք հավատարմությամբ ծառայելու Աստծուն։ Ծառայության մեջ հաղթական կյանք ունենալու համար պետք է հետևենք Սուրբ Հոգու առաջնորդությանը և հնազանդվենք Աստծո խոսքին։

Հաղթական կյանքի համար կարևոր է եկեղեցում միաբանություն պահպանելը։ Միաբանության մեջ կա Տիրոջ զորությունը, ներկայությունը և մեծ հաղթանակ։Կարևոր է ճիշտ դավանանքը ինքներս մեր մասին՝ որ մենք Աստծո զավակներն ենք,  Քրիստոսով փրկվածներ, Աստծո բարեկամներ, ժառանգներ, աշխարհի աղն ու լույսը․․․․․ և այս ամենին իրապես հավատալը։

«Պատերազմում հաղթելու համար՝ մենք պիտի ընդունենք և գործի դնենք Աստծուց մեզ տրված հավատացյալի իշխանությունը»,- ասաց քարոզիչը։

Եկեղեցիների հովիվները աղոթեցին հատուկ կարիքների համար, ունեցանք երիտասարդական ծառայություն, եկեղեցիների փառաբանության խմբերը ուրախ երգերով օրհնեցին և երկրպագեցին Աստծուն։

Այսպիսով ավարտվեց ևս մեկ հաճելի հանդիպում՝ հաջորդ տարի նորից հավաքվելու ակնկալիքով։

NEDERLANDS

In mei 2017 vond de 4e kamp plaats aan de kust in Oost-Duinkerke, België. Deze werd georganiseerd door de associatie van Armeense evangelische kerken. Verschillende kerken uit België, Nederland, Frankrijk, Spanje en Oostenrijk namen deel aan deze bijenkomst. De spreker op deze kamp was Eduard Hovsepyan die sprak over het thema ‘U bent geroepen…’.Het kamp begon op vrijdag avond, 5 mei. ‘s Avonds werd er reeds een eerste preek gegeven waarin de spreker Eduard Hovsepyan sprak over hoe we als christen geroepen zijn om te overwinnen. Ook de volgende dagen gaf hij ‘s morgens en ’s avonds een preek waarin hij dit thema meer uitdiepte en verder besprak. Op zaterdag 6 mei werden eveneens twee extra activiteiten georganiseerd. Het eerste was een vragenronde samen met de pastoors. Op deze manier konden de leden van de kerken een antwoord krijgen op vragen die ze hadden. Hierna werd ook nog een speciale activiteit voor jongeren georganiseerd. Tijdens deze activiteit werden de jongeren verdeeld in groepen. Elke groep moest verschillende vragen voorbereiden die vervolgens doorgegeven werden aan andere groepen om deze te beantwoorden. Het kamp eindigde zondag namiddag na een laatste preek en middagmaal. Hierna hadden de mensen nog even tijd om met elkaar om te gaan voor ze terug naar huis vertrokken na een gezegende weekend.