Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72
Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 630
Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 638
Մարգարե Դան Լին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում: – Христианская церковь Дом БожийSkip to content
Հոկտեմբերի 30-ին Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում կրկին անգամ հյուրընկալվեց և մարգարեական խոսքով ծառայեց մարգարե Դան Լին Կանզաս Սիթի-ից (ԱՄՆ)։
Նա հորդորեց եկեղեցուն արթուն լինել և գործել, որովհետև Աստված կամենում է այս եկեղեցու միջոցով փրկության մեծ գործեր կատարել Կորտրեյկում և նրա շրջակայքում ապրող մարդկանց կյանքերում: Այս եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդիկ կգան փրկվելու և իրենց հոգու ծարավը հագեցնելու համար։ Աստված մեզ փրկել և բերել է այս քաղաք՝ հոգիների փրկության հիասքանչ Իր գործի կատարողը լինելու համար։ Դա Աստծուց մեծ պատիվ է ամեն մի ճշմարիտ քրիստոնյայի համար: Մենք պիտի գտնենք մեր տեղը եկեղեցու՝ Քրիստոսի Մարմնի մեջ։ «Ով եմ ես և ինչու եմ այստեղ» հարցը մեզանից յուրաքանչյուրը պետք է տա ինքն իրեն։ Մենք կիմանանք այս հարցի պատասխանը, երբ ջերմեռանդորեն Աստծո երեսը փնտրենք: Այդ ժամանակ կիմանանք նաև Աստծո կանչի նպատակը մեր կյանքերի համար։
Աստված մեզ ստեղծել է փոփոխությունների և հոգևոր աճման համար, ոչ թե ձանձրույթի և տխրության։ Մոռացիր անցյալը և հայացքդ կենտրոնացրու Հիսուսին: Մարդը կարող է փախչել Աստծո իր ստեղծման նպատակը կատարելուց, բայց թաքնվել Աստծուց անհնարին է։ Աստված ճանաչում է քեզ և պլան ունի քո կյանքի համար։ Նա գիտի քո ապագան և Աստված օգնում է նրանց, ովքեր փնտրում են Իր երեսը ու լսում Իր ձայնը Իրեն հնազանդ լինելու համար։ Աստված խոսում է մեր սրտերի հետ շատ հաճախ ոչ երկար բառերով։ Նա կարող է ասել մեկ բառ և այն կարող է հիմնովին փոխել մեր կյանքի իրավիճակները և մեր ամբողջ ներսը։ Մարգարեն ասաց, որ պետք չէ ձգտել հեշտ կյանքին: Այո՛, երբեմն դժվար է հավատքով քայլելը, բայց անցնելով ճանապարհ՝ ժամանակին կտեսնես Աստծո գործած բարիքները և հրաշքները քո կյանքում։
Մենք պիտի Քրիստոսի աշակերտներ և Աստծուն ճշմարիտ երկրպագուները լինենք։ Աշակերտը նա է, ով սովորում է ճշմարտությունը Աստծուց, ապրում Ճշմարտության մեջ և իր սովորածը փոխանցում ուրիշներին։ Մարգարեն ասաց նաև, որ կան մարդիկ, ովքեր հավատում են, բայց չեն ուզում ճշմարտությունը լսել: Ճշմարտությունը քեզ համար կենդանանում է, երբ պատրաստ ես այն լսելու և կատարելու: Երբ կա անձնական շփում Սուրբ Հոգու հետ՝ Նա միշտ քո կողքին կլինի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում՝ քեզ օգնելու, զորացնելու, մխիթարելու։
Քարոզի վերջում մարգարեն հատուկ շեշտեց բժշկության աղոթքի մասին։ Երբ մենք կարիք ունենք բժշկության, ապա պիտի համառ լինենք, չկասկածենք Աստծո զորությանը, Նրա կենդանի խոսքին ու հարատևենք մեր աղոթքներում այնքան ժամանակ, մինչև որ ստանանք մեր աղոթքի պատասխանները։ Այնուհետև եղան անձնական մարգարեության խոսքեր եկեղեցու քույր և եղբայրների համար։ Հավատում ենք, որ այն, ինչ լսեցինք մեր կյանքերի համար, պիտի իրականություն դառնա և բարի պտուղներ բերի:
«Այն ինչ մարդու սիրտ չի ընկել, մարդու ականջ չի լսել և մարդու աչք չի տեսել, այդ ամենը Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար»: