Մարգարե Դան Լին Ամերիկայից Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում‏

2015թ․ նոյեմբերի 8-ին, Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում մարգարեական խոսքով ծառայեց  մարգարե, հովիվ Դան Լին Միացյալ Նահանգների Կանզաս-Սիթիից:
Իր քարոզում նա խոսեց Աստծո կանչի մասին: Աստված փնտրում է հավատարիմ քրիստոնյաների, ովքեր կլսեն Նրա ձայնը կորած հոգիներին բարի լուրը ավետելու համար:
Մարգարեն նաև նշեց, որ հավատացյալի շատ և ոչ ճիշտ զբաղվածությունը խանգարում է նրան Աստծո ձայնը լսելուն, որը մարդու կյանքում բերում է անապատային չորություն և սառնություն Աստծո և հավատքի հանդեպ:
Դան Լին իր խոսքում շատ կարևորեց հավատացյալի Սուրբ Հոգով լցված լինելը: Այն քրիստոնյան, ով հատուկ ժամանակ է տրամադրում Աստծո ձայնը լսելուն, Նրա հետ ինտիմ հարաբերություն ունենալուն՝ լցվում է Սուրբ Հոգով: Երբ քրիստոնյան լցված է Սուրբ Հոգով՝ նրանից դուրս է թափվում Ավետարանը հոգիների փրկության համար, որը շատ հաճելի է
Աստծուն և ուրախացնում է Նրա սիրտը:
Խոսքից հետո մարգարեն Տիրոջը կյանքերի ընծայման կոչ արեց՝ Աստվածաշնչից մեջբերելով Եսայիա 6:8-ում գրվածը.
«Որի՞ն ուղարկեմ և ո՞վ կգնա Մեզ համար»:
Ծառայությունը վերջացավ բազմաթիվ  անհատական մարգարեություններով և աղոթքով:

DAN_KORT_NOV15_1800x1200_IMG_8929

DAN_KORT_NOV15_1800X1200_IMG_8943

DAN_KORT_NOV15_1800X1200_IMG_8950

DAN_KORT_NOV15_1800X1200_IMG_8942

DAN_KORT_NOV15_1800X1200_IMG_8952

DAN_KORT_NOV15_1800x1200_IMG_8954

DAN_KORT_NOV15_1800X1200_IMG_8955

DAN_KORT_NOV15_1800X1200_IMG_8938

DAN_KORT_NOV15_1800x1200_IMG_8964