Մարգարե Դան Լին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում

2017 թվականի ապրիլի 2-ին Կորտրեյկի «Աստծո տուն » ավետարանական եկեղեցում ծառայեց մարգարե Դան Լին ԱՄՆ ից:
Նա խոսեց այն մասին, որ Աստված այսօր փնտրում է իրենց կյանքն Աստծուն անմնացորդ ընծայած քրիստոնյաների, ովքեր իրենց անձնական կարիքները, եսը, իրենց ընտանիքի հոգսերը թողնելով՝ պատրաստ են հասնել, օգնել այս խավար աշխարհում խարխափող մարդկանց, ովքեր առանց Քրիստոսի դեպի կորուստ են գնում:

Նա խոսեց նաև այն մասին, որ մենք մեր բոլոր հոգսերը հանձնենք Աստծուն, որովհետեւ  Ինքն Աստված է հոգ տանում մեր կյանքերի ու ապագայի համար: Երբ մենք վստահում ենք Աստծուն՝ մեր հոգսերը Նրան հանձնելով, դրանով մենք  ցուցաբերում ենք  մեր խորին հավատքը և հարգանքը Աստծո նկատմամբ, ինչն էլ ուրախացնում է Արարչի սիրտը: Աստծո հետ է միայն ամեն անհնարին իրավիճակ դառնում հնարավորին:

Անցանկալի իրավիճակները Աստծուն հավատացողների  համար նոր հաղթանակների հնարավորություն են տալիս, Աստծուն չհավատացողների և Նրա պատվիրանները արհամարհողների համար՝ սայթաքման որոգայթ:

Ինչպես անցնել ցավի, դառնության, վշտի հովիտը՝ մարդն ինքն է որոշում և ընտրում: Հոբի կյանքը դրա վառ օրինակն է:

Եղան նաև անձնական մարգարեություններ: Հաճելի շփման մթնոլորտում ավարտվեց ևս մի կիրակնօրյա Աստծուն ծառայութուն: