Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72 Դու Փրկչի կարիք ունես․․․ — Христианская церковь Дом Божий

Դու Փրկչի կարիք ունես․․․

Սիրելի ընթերցող, եթե կյանքիդ ընթացքը  կանգ է առել տխրություն ու դատարկություն կոչվող փակուղու մեջ, կորցրել ես հույսդ ապագայի նկատմամբ և ելք ու լույս չես տեսնում այդտեղից դուրս գալու համար, մենք բարի լուր ունենք քեզ հաղորդելու:
Կա Մեկը՝  Հիսուս Քրիստոս Փրկիչը, Ով առանց պայմանի, անշահախնդիր սիրով սիրում է քեզ:
Միակը, Ով կարող է բոլոր փակուղիները վերածել կյանքի հրաշալի ու լուսավոր ճանապարհների:
Ուրեմն մի հապաղիր:
Այսօր է ժամանակը, հենց այս պահին կայացնելու կյանքիդ ամենակարևոր որոշումը․․․
Դու Փրկչի կարիք ունես․․․
Այս պարզ, բայց կարևորագույն աղոթքով ընդունիր Հիսուս Քրիստոսին քո կյանքի Տերն ու Փրկիչը:

Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ Դու մեռար խաչի վրա իմ՝ մեղավորիս փոխարեն, տվեցիր իմ մեղքերին թողություն և երրորդ օրը հարություն առար:
Ներիր իմ կատարած բոլոր մեղքերը:
Ես ուզում եմ նոր կյանք սկսել Քեզ հետ և կատարել Քո կամքը:
Ղեկավարիր իմ կյանքը ինչպես կամենաս:
Ամեն!