Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72
Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 621
Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 629
Մարգարե Դան Լին Ամերիկայից Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում – Христианская церковь Дом БожийSkip to content
2015թ․ նոյեմբերի 8-ին, Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում մարգարեական խոսքով ծառայեց մարգարե, հովիվ Դան Լին Միացյալ Նահանգների Կանզաս-Սիթիից:
Իր քարոզում նա խոսեց Աստծո կանչի մասին: Աստված փնտրում է հավատարիմ քրիստոնյաների, ովքեր կլսեն Նրա ձայնը կորած հոգիներին բարի լուրը ավետելու համար:
Մարգարեն նաև նշեց, որ հավատացյալի շատ և ոչ ճիշտ զբաղվածությունը խանգարում է նրան Աստծո ձայնը լսելուն, որը մարդու կյանքում բերում է անապատային չորություն և սառնություն Աստծո և հավատքի հանդեպ:
Դան Լին իր խոսքում շատ կարևորեց հավատացյալի Սուրբ Հոգով լցված լինելը: Այն քրիստոնյան, ով հատուկ ժամանակ է տրամադրում Աստծո ձայնը լսելուն, Նրա հետ ինտիմ հարաբերություն ունենալուն՝ լցվում է Սուրբ Հոգով: Երբ քրիստոնյան լցված է Սուրբ Հոգով՝ նրանից դուրս է թափվում Ավետարանը հոգիների փրկության համար, որը շատ հաճելի է
Աստծուն և ուրախացնում է Նրա սիրտը:
Խոսքից հետո մարգարեն Տիրոջը կյանքերի ընծայման կոչ արեց՝ Աստվածաշնչից մեջբերելով Եսայիա 6:8-ում գրվածը. «Որի՞ն ուղարկեմ և ո՞վ կգնա Մեզ համար»:
Ծառայությունը վերջացավ բազմաթիվ անհատական մարգարեություններով և աղոթքով: