Христианская церковь Дом Божий в городе Гент, Бельгия
ԱՍՏԾՈ ՏՈՒՆ
Աստվածաշնչյան դպրոցի 2016-2017 ուս. տարին սկսված է

Աստվածաշնչյան դպրոցի 2016-2017 ուս. տարին սկսված է

2016 թվականի սեպտեմբերի 1-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին կրկին անգամ իր դռները բացեց աստվածաշնչյան դպրոցում սովորողների համար: 2016-2017 ուս․ տարում աշակերտները կուսումնասիրեն աստվածաշնչյան կարևորագույն թեմաներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր ճիշտ և Աստծուն անձնվեր կյանքի կառուցման համար: Եկեղեցու աստվածաշնչյան այս դպրոցը լայն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին խորը ուսումնասիրելու Աստծո խոսքը, ճանաչելու...
Աստվածաշնչյան դպրոցի ավարտականը և հյուր հովիվ Հայրոն Կորտրեյկում‏

Աստվածաշնչյան դպրոցի ավարտականը և հյուր հովիվ Հայրոն Կորտրեյկում‏

Հուլիսի 3-ին Գենտի «Աստծո տուն» եկեղեցում կայացավ աստվածաշնչյան դպրոցի 2015-2016 ուս․ տարվա  ավարտողների վկայականների հանձնումը: Դպրոցում սովորողները կիսվեցին իրենց վկայություններով այն մասին, թե ինչ տվեց իրենցից յուրաքանչյուրին աստվածաշնչյան դպրոցը: Ջերմ և տոնական մթնոլորտում  ավարտական վկայականները հանձնվեցին ութ հոգիների, ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում սովորեցին Աստծո խոսքի լույսի մեջ քայլել, աղոթել, սիրել և հոգ տանել միմյանց համար, հնազանդվել Աստծուն և հավատարիմ սրտով ծառայել տեղական եկեղեցում: Աշակերտները իրենց...
Հովիվ Յերոքա Չինահի այցը Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցի և հայրերի տոնը‏

Հովիվ Յերոքա Չինահի այցը Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցի և հայրերի տոնը‏

Հունիսի 12-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում պաշտամունքից հետո քույրերը և երեխաները օրհնեցին հայրերին իրենց տոնի առթիվ: Այդ օրը եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց Գերմանիայի Ֆելբերտ քաղաքի «Բիրթ» Քրրստոնեական համայնքի հովիվ Յերոքա Չինահը, ով հյուրընկալվել էր իր տիկնոջ և որդու հետ: Հովիվը խոսեց աստվածաշնչում գրված նեղ և լայն ճանապարհների մասին, որոնց ընտրությունն էլ որոշում է մարդու ապագան:...
«Լայնացրու քո բնակության վրանները»‏ 27-29 մայիս 2016

«Լայնացրու քո բնակության վրանները»‏ 27-29 մայիս 2016

2016 թվականի մայիսի 27-29 Բելգիայի Օստդոինկեռկ քաղաքում կայացավ երկար սպասված քրիստոնեական միջեկեղեցական համաժողովը «Լայնացրու քո բնակության վրանները» խորագրով: Այդ համաժողովին մասնակցեցին «Եվրոպան Քրիստոսի համար» ռուսալեզու միության եկեղեցիները Ֆրանսիայից, Գերմանիայից և Բելգիայից: Եռօրյա համաժողովի խոսնակն էր Գերմանիայում հիսունական եկեղեցիների եպիսկոպոս Յոհաննես Յուստուսը իր տիկնոջ հետ: Օրերը հագեցած էին Աստծո խոսքով, անսահման օրհնություններով, Աստծուն փառաբանություն-երկրպագությամբ, աղոթքով և...
Մայրության տոն ‏ 2016

Մայրության տոն ‏ 2016

Մայրությունը Աստծուց տրված մեծ պարգև է յուրաքանչյուր կնոջ համար: Մայիսի 8-ին, մայրերի տոնի առթիվ Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցու երեխաները բոլոր մայրերին ուրախացրին իրենց ելույթներով և գեղեցիկ ծաղիկներով: Մայրերին աղոթքով օրհնեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը:  
Երիտասարդական միջեկեղեցական կոնֆերանս 23.04.16

Երիտասարդական միջեկեղեցական կոնֆերանս 23.04.16

2016 թ. ապրիլի 23-ին Բելգիայի Գենտ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում կայացավ Եվրոպաբնակ, հայախոս, ավետարանական միջեկեղեցական երիտասարդական կոնֆերանս «Երբեք մի՛ հանձնվիր» պատգամով։ Կոնֆերանսը սկսվեց Աստծուն փառաբանություն, երկրպագությամբ: Օրվա ընթացքում երիտասարդները միմյանց հետ ունեցան հաճելի շփում, կազմակերպվեց խաղ որի հիմքում աստվածաշնչյան առակներն էին: Երեկոյան ընթրիքից հետո Աստծո խոսքով կիսվեց Գենտի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը, որին...
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի!

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի!

Մարտի 27-ին Զատիկի՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հարության տոնի առթիվ Կորտրեյկի «Աստծո տուն» ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ հրաշալի տոնական ծառայություն: Ծառայությունը սկսվեց Աստծուն փառաբանությամբ և երկրպագությամբ: Այնուհետև Աստծո խոսքով կիսվեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը: Հովվի խոսքին հաջորդեց հարության տոնին նվիրված տոնական ծրագիրը: Երգ ու պարով, ասմունքով, հանդես եկան մեծերն ու փոքրերը: Հումորային...
Շնորհավոր Ծնունդդ, սիրելի՛ Հիսուս:‏

Շնորհավոր Ծնունդդ, սիրելի՛ Հիսուս:‏

Սուրբ ծննդյան տոնը շատ սիրված է ամբողջ աշխարհում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում: Սուրբ Ծնունդը ուրախության, հույսի և կյանքի տոն է, որը աշխարհի մարդկության համար միակ ու ճշմարիտ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է: Եվ այս առիթով, 2015-ի դեկտեմբերի 20-ին, Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցին մեծ ուրախությամբ նշեց այս տոնը:   Աստծուն ուղղված փառաբանություն-երկրպագությամբ սկսվեց տոնական ծառայությունը:...
Հոբելյանական տոնակատարություն‏, «Աստծո տուն» եկեղեցու 10 եվ 5 տարին

Հոբելյանական տոնակատարություն‏, «Աստծո տուն» եկեղեցու 10 եվ 5 տարին

Օրերս Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցին Գենտ քաղաքի «Աստծո տուն» մայր եկեղեցում ջերմ և տոնական մթնոլորտում տոնեց իր 5 ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին հովիվներ, քույրեր, եղբայրներ Ֆրանսիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իսրաելից և Հայաստանից: Տոնական համեղ ճաշկերույթին հետևեց եկեղեցու կողմից կազմակերպված տոնական հրաշալի ծրագիրը: Երգ ու պարով, բեմադրությունով, ասմունքով հանդես եկան եկեղեցու անդամները, պատանեկան երգչախումբն ու...
Լատվիայի «Բարի լուր» եկեղեցու հովիվ Անդրեյ Չեբոտարյովը Գենտում

Լատվիայի «Բարի լուր» եկեղեցու հովիվ Անդրեյ Չեբոտարյովը Գենտում

2015թ․ նոյեմբերի 29-ին Գենտի «Աստծո տուն» եկեղեցում Աստծո խոսքով կծառայի Լատվիայում «Բարի լուր» եկեղեցու հովիվ Անդրեյ Չեբոտարյովը: Ծառայությունը կկայանա կիրակի օրը ժամը 10:00 Afrikalaan 180 +, 9000 Gent հասցեում: Ուշադրություն! Այդ օրը Կորտրեյկում երեկոյան ծառայությունը չի կայանա: Բարի գալուստ Գենտի «Աստծո տուն» եկեղեցի:
Մարգարե Դան Լին Ամերիկայից Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում‏

Մարգարե Դան Լին Ամերիկայից Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում‏

2015թ․ նոյեմբերի 8-ին, Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում մարգարեական խոսքով ծառայեց  մարգարե, հովիվ Դան Լին Միացյալ Նահանգների Կանզաս-Սիթիից: Իր քարոզում նա խոսեց Աստծո կանչի մասին: Աստված փնտրում է հավատարիմ քրիստոնյաների, ովքեր կլսեն Նրա ձայնը կորած հոգիներին բարի լուրը ավետելու համար: Մարգարեն նաև նշեց, որ հավատացյալի շատ և ոչ ճիշտ զբաղվածությունը խանգարում է նրան Աստծո ձայնը...
«Բարի Լուր» եկեղեցու հովիվ Դմիտրի Պասիչնիկը Կորտրեյկում‏

«Բարի Լուր» եկեղեցու հովիվ Դմիտրի Պասիչնիկը Կորտրեյկում‏

2015 թ․ հոկտեմբերի 18-ին  Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո Տուն» եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Բարի Լուր» եկեղեցու հովիվ Դմիտրի Պասիչնիկը: Դ․ Պասիչնիկը Քրիստոսին ընդունել է 1979 թ․ին Ուկրաինայում, իսկ իր հովվական ծառայությունը սկսել է 1992թ․ից: Հովվի քարոզը վերաբերում էր Աստծո կենդանի, ամուր  հավատին:: Մարդուն ստեղծել է Աստված Իր համար, և մարդն էլ ուրանալով իր «եսը» պիտի...