Սեպտեմբերի 14-ին Կորտրիկում “Աստծո տուն” եկեղեցին տոնեց եկեղեցու ծննդյան 4 ամյակը:
Տերն է ամեն մի ծնունդին շունչ ու կյանք տվողը և Նրա սուրբ կամքով ստեղծվեց այս եկեղեցին:
Եկեղեցում ծառայող քույր, եղբայրները, մանուկներն ու պատանիները, Աստծո տված տաղանդներով փառավորեցին
Տիրոջը և ուրախացրեցին ներկա գտնվողների սրտերը:
Եկեղեցու պատանիները “Իմաստուն և Անխելք մարդու” աստվածաշնչյան առակով հրաշալի երգ-բեմադրություն
ցուցադրեցին, որի հիմքում Աստծո Խոսքն է:
Եթե մարդը հույսը դնում է Տիրոջ վրա, նա չի կործանվի՝ կապրի և երբեք չի ամաչի, բայց ամոթով կմնան և չեն օրհնվի այն մարդիկ,
որոնց հույսը իրենց ուժն ու կարողությունն է, խելքն ու հարստությունը:
Քույրերի երգ-պարի խոսքերն էր․
“Երբ Հիսուսն ասում է այո՛,
Ոչ ոք չի կարող ասել ո՛չ,
Ես չեմ վախենա, չեմ անհանգստանա,
քանզի Տերն է ինձ օգնական:
Ուր առաջնորդի Տերն ինձ, կգնամ ես,
Չեմ վախենա, քանզի Տերը հսկում է ինձ:
Չկան սահմաններ այն ամենի մեջ ինչ անում ես Դու Տե՛ր,
Ամեն բան պատկանում է Քեզ իմ Աստված,
Դու՛ ես Ամենակարողը և Ամենահզորը,
Քեզանով և Քեզ է պատկանում ամեն բան”
Ով Աստծո մարդ, հանձնի՛ր քո ճանապարհները Աստծուն և Նրան հուսա, բարիք գործիր Տիրոջ փառքի համար
և կտեսնես Նրա Զորավոր ձեռքը քո կյանքում:
Թող Աստված օրհնի քեզ!