Մայիսի 3-ին, կիրակի օրը Կորտրեյկի “Աստծո տուն” եկեղեցում ծառայեց մարգարե, հովիվ Դեն Լին Ամերիկայից:
Նա ծառայության սկզբում կիսվեց Աստծո Խոսքով, որ եթե մարդը ուզում է հետևել Աստծուն, իր անձը պիտի անմնացորդ ընծայի Նրան և ուրանա իր սեփական եսը:
Միայն ամբողջական ընծայումն է սրբացնում մարդուն և նրան առանձնացնում Տիրոջ համար:
Հնարավոր չէ միաժամանակ և՛ Աստծուն ընտրել, և՛ աշխարհը:
Այնուհետև եղան անհատական մարգարեություններ ներկա գտնվողների համար:
Աստված մարգարեի միջոցով քաջալերեց Իր ժողովրդին ու հորդորեց, որ հավատան ու վստահեն Իրեն՝ Կյանքի Աղբյուրին, Ում ձեռքերի մեջ են մեր կյանքերը և ապագան: