Աստվածաշնչյան դպրոցի ավարտականը և հյուր հովիվ Հայրոն Կորտրեյկում‏

Հուլիսի 3-ին Գենտի «Աստծո տուն» եկեղեցում կայացավ աստվածաշնչյան դպրոցի 2015-2016 ուս․ տարվա  ավարտողների վկայականների հանձնումը: Դպրոցում սովորողները կիսվեցին իրենց վկայություններով այն մասին, թե ինչ տվեց իրենցից յուրաքանչյուրին աստվածաշնչյան դպրոցը: Ջերմ և տոնական մթնոլորտում  ավարտական վկայականները հանձնվեցին ութ հոգիների, ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում սովորեցին Աստծո խոսքի լույսի մեջ քայլել, աղոթել, սիրել և հոգ տանել միմյանց համար, հնազանդվել Աստծուն և հավատարիմ սրտով ծառայել տեղական եկեղեցում: Աշակերտները իրենց շնորհակալական խոսքը ուղղեցին Աստծուն, եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանին և դպրոցի դասատուներ Ինգային և Ալվարդին: Դպրոցում սովորեցին և՛ ռուսերեն, և՛ հայերեն լեզուներով: Հայերեն սովորող աշակերտների՝ Նելլի Վարդանյանի, Լիլիթ Ղազարյանի, Մարիետտա Գյուլումյանի, Հասմիկ  Մնացականյանի մասնակցությամբ ցուցադրվեց բեմականացում «Փրկություն» անունով: Բեմադրության թեման այն մասին էր, թե ինչպես է սատանան շշնջում մարդկանց ականջներին՝ շեղելով նրանց Աստծուց դեպի մեղքը, աշխարհիկ ցանկությունները և հաճույքները, որոնք մարդկանց տանում են դեպի դժոխք, եթե չապաշխարեն ու դարձի չգան: Բայց փառք կենդանի Աստծուն բարի լուրը ավետարանող Աստծո ծառաների համար, ովքեր իրենց աղոթքներով ջարդում են սատանայի գործերը, Աստծո սիրով և զորությամբ մարդկանց ուղղում են ապաշխարության և ցույց են տալիս հավիտենական կյանք տանող ճանապարհը:

Այս օրվա հրաշալի մթնոլորտը շարունակվեց Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում, որտեղ Աստծո խոսքով կիսվեց Հոլանդիայի Ալմելո քաղաքի «Բարի սերմ» եկեղեցու հովիվ Հայրոն, ով եկեղեցի էր հյուրընկալվել իր տիկնոջ հետ:

Հովվի պատգամն էր․ «Այսօր,երբ լսես Աստծո ձայնը, մի՛ խստացնի քո սիրտը»: Խստացնել սիրտը նշանակում է հակառակվել, ապստամբել Աստծո խոսքին: Մարդը խստացնում է իր սիրտը, երբ գիտակցաբար փակում է այն Աստծո առջև և բացում աշխարհի և նրա մեջ եղող ցանկությունների համար: Քրիստոնյան լսում է խոսքը, բայց թույլ  չի տալիս, որ այն մտնի, հաստատվի իր սրտի մեջ ու հետևաբար գալիս են կասկածներ, հակառակություն, թերահավատություն Աստծո խոսքի նկատմամբ: Մարդու սիրտը կարծրանում է, սկսվում հոգևոր երաշտ, որն էլ մարդուն տանում է անապատային վիճակի: Մարդու մոլորության  պատճառը նրա սրտի ոչ մաքուր վիճակն է: Շատ կարևոր է, թե ինչ մտքեր ենք թույլ տալիս մտնելու մեր սիրտը: Դրանք պատճառ են դառնում կատարելու ընտրություն, որից էլ կախված է մեր ապագան՝ կյանք կամ մահ:

Առակաց 4:23 «Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը»:

 «Թույլ տուր,որ այսօր Աստծո խոսքը ներս գա քո սրտի մեջ, խառնվի հավատքի հետ և բարի պտուղներ բերի քո կյանքում» հորդորեց հովիվը:

1500X1000_078A0128
1500X1000_078A0132
1500X1000_078A0133
1500X1000_078A0137
1500X1000_078A0140
1500X1000_078A0162
1500X1000_078A0176
1500X1000_078A0185
1500X1000_078A0190