Քրիստոսն է մեր Զատիկը

Ապրիլի 20 -ին միլիոնավոր քրիստոնյաներ ցնծությամբ տոնեցին Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի «Հարության» տոնը՝ ավետելով Նրա հաղթանակը չարի, մեղքի և մահվան դեմ:
Հիսուս Քրիստոսը Իր մահով ու հարությամբ վճարեց մեր մեղքերի վարձը, ներում շնորհեց և արդարացրեց մեզ (Մեղքի վարձը մահն է , բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով, Հռովմայեցիս 6:23):
Անցյալի մեր մեղավոր բոլոր արարքները որքան էլ բազում ու ծանր էին, ներվեցին այն պահին, երբ հավատացինք Աստծո Որդուն , Նրա խաչելությանն ու հարությանը:
Քրիստոսն է մեր Զատիկը՝ Աստծո Գառը, կատարյալ Զոհը, Ում սուրբ արյունով և շնորհքով ստացանք հավիտենական կյանք:

Եկե՛ք, ո՛չ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր հիշենք,ապրենք և ուրախանանք Քրիստոսի հարությունով:









Ֆոտո: Աննա Վ.