Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 595 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 603 Արարատ Պողոսյանը «Աստծո տուն» եկեղեցում — Христианская церковь Дом Божий

Արարատ Պողոսյանը «Աստծո տուն» եկեղեցում

2018 թվականի մարտի 11-ին «Աստծո տուն» եկեղեցում ծառայեց Հայաստանում Աբովյան քաղաքի «Փարոս» քրիստոնեական եկեղեցու հովիվ՝ Արարատ Պողոսյանը:

Նա կիսվեց շատ հետաքրքիր մի թեմայի շուրջ, որը կոչել էր «սահմաններ»: Նա ասաց՝ մենք հասարակական մարդիկ ենք և մեզ փոխում է մեր ընտանիքը, մեր միջավայրը։ Երեխան երբ դեռ փոքր է, իր սահմանները սահմանափակ են, բայց երբ նա մեծանում է նրա սահմանները նույնպես ընդլայնվում են։ Սա կատարվում է նաև մեր հոգևոր կյանքում։ Աստված է միայն անսահմանափակ և Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Քրիստոնյան՝ որպես մարդ իրավունք չունի մնալու նույնը երեկ, այսօր և հավիտյան։ Աստված կանչել է մեզ փառքից փառք գնալու։ Աստված չի կամենում, որ մենք մնանք նույն սահմանի մեջ, Նա կամենում է մեզ տանել Իր խորությունների մեջ։ Հաճախ մեր քրիստոնեական կյանքի ճանապարհին հանդիպում ենք «պղնձյա ժայռերի» որոնք մեզ տագնապ են ներշնչում, բայց դրանք պետք է ընդհամենը քանդելով առաջ շարժվել։ Աստված գիտի ինչպես մեր վախերը փարատի: Նա գիտի երբ և ում հետ մեզ հանդիպեցնի՝ օգնելու համար։ Փառք Աստծուն լավ ընկերների համար, ովքեր քեզ կօգնեն հասնելու Տիրոջ նպատակին։ Կան սահմաններ, որոնք ուղղակի պարտավոր ենք անցնելու։ Ընդարձակի՛ր սահմաններդ, որպեսզի լինես օրհնված և հոգևոր աճես։

Կան նաև սահմաններ, որոնք իրավունք չունես անցնելու, որովհետև այնտեղ օձ կա և կխայթի։ Ի վերջո ապրի՛ր Աստծուն հաճելի լինելու համար և ոչ թե մարդկանց։ Աստված մեծ է տիեզերքից և Նա միտումնավոր բոլոր թանկ գանձերը խորքերում է պահում՝ ծույլ և կրոնավոր մարդկանցից հեռու։ Այնպես որ, մի՛ վախեցիր գնալ Աստծո խորությունները։