Մարտի 27-ին Զատիկի՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հարության տոնի առթիվ Կորտրեյկի «Աստծո տուն» ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ հրաշալի տոնական ծառայություն:
Ծառայությունը սկսվեց Աստծուն փառաբանությամբ և երկրպագությամբ: Այնուհետև Աստծո խոսքով կիսվեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը:
Հովվի խոսքին հաջորդեց հարության տոնին նվիրված տոնական ծրագիրը:
Երգ ու պարով, ասմունքով, հանդես եկան մեծերն ու փոքրերը: Հումորային բեմադրությունը շատ ուրախացրեց հանդիսատեսին: Բեմադրությունն այն մասին էր, թե ինչպես են այսօր մարդիկ տոնում Զատիկը առանց իրական իմաստը հասկանալու: Խոսվեց այն մասին, որ ավանդույթները մարդուն չեն փրկում:
Աստծո Խոսքն ասում է. «Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կապրես» (Հռովմայեցիս 10:9):
Ծրագրին հետևեց տոնական ընթրիքը և հաճելի շփումը:
Կանչի՛ր Հիսուսին այսօր, որ Նա գա քո կյանք և Տիրոջ արտոնությամբ առաջնորդի քեզ:
Քրիստոս հարյավ մեռելներից,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: