Սուրբ ծննդյան տոնը շատ սիրված է ամբողջ աշխարհում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում: Սուրբ Ծնունդը ուրախության, հույսի և կյանքի տոն է, որը աշխարհի մարդկության համար միակ ու ճշմարիտ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է: Եվ այս առիթով, 2015-ի դեկտեմբերի 20-ին, Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցին մեծ ուրախությամբ նշեց այս տոնը: Աստծուն ուղղված փառաբանություն-երկրպագությամբ սկսվեց տոնական ծառայությունը: Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը կիսվեց Աստծո խոսքով, որին հետևեց տոնական ծրագիրը: Մանուկները իրենց մանկական ձայներով փառաբանեցին, մեծարեցին նորածին Արքային և որպես ծննդյան նվեր Հիսուսին նվիրեցին իրենց մանկական սրտերը: Քույրերը իրենց պարում երկրպագեցին Ամենակարող, Հզոր Աստծուն, Ով էլ Տերն է դարերի և Նա ամեն բան գիտի: Ձմեռ պապի և դեռահաս աղջիկների անակնկալ պարը շատ ուրախացրեց թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Ծննդյան նվերներ ստացան բոլորը: Այս հրաշալի օրը ավարտվեց տոնական համեղ ճաշկերույթով: Տոնի մասնակիցները եկեղեցուց հեռացան ուրախ և Աստծով լցված սրտերով: