2016 թ. ապրիլի 23-ին Բելգիայի Գենտ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում կայացավ Եվրոպաբնակ, հայախոս, ավետարանական միջեկեղեցական երիտասարդական կոնֆերանս «Երբեք մի՛ հանձնվիր» պատգամով։ Կոնֆերանսը սկսվեց Աստծուն փառաբանություն, երկրպագությամբ: Օրվա ընթացքում երիտասարդները միմյանց հետ ունեցան հաճելի շփում, կազմակերպվեց խաղ որի հիմքում աստվածաշնչյան առակներն էին: Երեկոյան ընթրիքից հետո Աստծո խոսքով կիսվեց Գենտի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը, որին հետևեց աղոթք: Ծառայությունն անցավ ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում` հագեցած Աստծո խոսքով, որն էլ լցրեց երիտասարդների սրտերը Աստծո սիրով իրենց Արարչի և միմյանց նկատմամբ: