Միջեկեղեցական համատեղ հայկական ճամբար (2015-ի սեպտեմբերի 4-ից 6-ը)
2015-ի սեպտեմբերի 4-ից 6-ը Եվրոպայում ավետարանական հայ եկեղեցիների միությունը անցկացրեց միջեկեղեցական համատեղ հայկական ճամբար Բելգիայի ծովափնյա Օստդոինկեռկե քաղաքում (Oostduinkerke): Այդ համաժողովին մասնակցում էին եկեղեցիներ Ֆրանսիայից, Հոլանդիայից և Բելգիայից:
Երեքօրյա ծառայությունների ուսուցման կենտրոնում “Քրիստոնյայի բնավորությունը” թեման էր: Մասնակից հովիվները Աստծո խոսքով կիսվեցին նշված թեմայի շուրջ:
Ճամբար հյուրընկալված Հոլանդիայի Ալմելո քաղաքի ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Հենկ Կարլսը իր քարոզում շեշտեց, որ քրիստոնյայի բնավորությունը ձևավորվում է հենց իր սեփական մտածելակերպից: Այսինքն՝ թույլ տրված ճիշտ կամ սխալ միտքը երբ մտնում է սիրտ՝ դառնում է խոսք, խոսքը վերածվում է գործողության, որը դառնում է սովորույթ և սովորույթն էլ ձևավորում է մարդու բնավորությունը, որով էլ մարդը կառուցում է իր հավիտենականությունը սատանայի կամ Աստծո հետ:
Հատկապես շեշտվեց կեղծավորության մասին, որի հետևանքները սարսափելի են քրիստոնյայի կյանքում:
Այս հրաշալի օրերը նաև համեմվեցին ջրային մկրտությունով, որով մի քանի հոգիներ իրենց կյանքը նվիրեցին Տեր Հիսուս Քրիստոսին: