Լատվիայի «Բարի լուր» եկեղեցու հովիվ Անդրեյ Չեբոտարյովը Գենտում

2015թ․ նոյեմբերի 29-ին Գենտի «Աստծո տուն» եկեղեցում Աստծո խոսքով կծառայի Լատվիայում «Բարի լուր» եկեղեցու հովիվ Անդրեյ Չեբոտարյովը: Ծառայությունը կկայանա կիրակի օրը ժամը 10:00 Afrikalaan 180 +, 9000 Gent հասցեում: Ուշադրություն! Այդ օրը Կորտրեյկում երեկոյան ծառայությունը չի կայանա: Բարի գալուստ Գենտի «Աստծո տուն» եկեղեցի:

Մարգարե Դան Լին Ամերիկայից Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում‏

2015թ․ նոյեմբերի 8-ին, Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում մարգարեական խոսքով ծառայեց  մարգարե, հովիվ Դան Լին Միացյալ Նահանգների Կանզաս-Սիթիից: Իր քարոզում նա խոսեց Աստծո կանչի մասին: Աստված փնտրում է հավատարիմ քրիստոնյաների, ովքեր կլսեն Նրա ձայնը կորած հոգիներին բարի լուրը ավետելու համար: Մարգարեն նաև նշեց, որ հավատացյալի շատ և ոչ ճիշտ զբաղվածությունը խանգարում է նրան Աստծո ձայնը … Read more

«Բարի Լուր» եկեղեցու հովիվ Դմիտրի Պասիչնիկը Կորտրեյկում‏

2015 թ․ հոկտեմբերի 18-ին  Բելգիայի Կորտրեյկ քաղաքի «Աստծո Տուն» եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց Ֆրանսիայի Նիցա քաղաքի «Բարի Լուր» եկեղեցու հովիվ Դմիտրի Պասիչնիկը: Դ․ Պասիչնիկը Քրիստոսին ընդունել է 1979 թ․ին Ուկրաինայում, իսկ իր հովվական ծառայությունը սկսել է 1992թ․ից: Հովվի քարոզը վերաբերում էր Աստծո կենդանի, ամուր  հավատին:: Մարդուն ստեղծել է Աստված Իր համար, և մարդն էլ ուրանալով իր «եսը» պիտի … Read more

«Էմանուել» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռ․ Թումանյանը Բելգիայում‏

2015թ․ Հոկտեմբերի 2-ին և 4-ին Բելգիայի «Աստծո տուն» եկեղեցում հյուրընկալվեց «Էմանուել» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը: Ուրբաթ օրը նա քարոզը սկսեց այս խոսքերով, որ Աստված մեծ գին է վճարել ամեն մեկիս հոգու փրկության համար և մենք պետք է գնահատենք դա, ուրախանանք ու փառավորենք մեր Փրկչի անունը: Նա ասաց, որ քրիստոնյայի կյանքում ամեն մեծ գործ … Read more

Միջեկեղեցական համատեղ հայկական ճամբար (2015-ի սեպտեմբերի 4-ից 6-ը)

2015-ի սեպտեմբերի 4-ից 6-ը Եվրոպայում ավետարանական հայ եկեղեցիների միությունը անցկացրեց միջեկեղեցական համատեղ հայկական ճամբար Բելգիայի ծովափնյա Օստդոինկեռկե քաղաքում (Oostduinkerke): Այդ համաժողովին մասնակցում էին եկեղեցիներ Ֆրանսիայից, Հոլանդիայից և Բելգիայից: Երեքօրյա ծառայությունների ուսուցման կենտրոնում “Քրիստոնյայի բնավորությունը” թեման էր: Մասնակից հովիվները Աստծո խոսքով կիսվեցին նշված թեմայի շուրջ: Ճամբար հյուրընկալված Հոլանդիայի Ալմելո քաղաքի ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Հենկ Կարլսը իր քարոզում … Read more