«Էմանուել» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռ․ Թումանյանը Բելգիայում‏

2015թ․ Հոկտեմբերի 2-ին և 4-ին Բելգիայի «Աստծո տուն» եկեղեցում հյուրընկալվեց «Էմանուել» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը: Ուրբաթ օրը նա քարոզը սկսեց այս խոսքերով, որ Աստված մեծ գին է վճարել ամեն մեկիս հոգու փրկության համար և մենք պետք է գնահատենք դա, ուրախանանք ու փառավորենք մեր Փրկչի անունը: Նա ասաց, որ քրիստոնյայի կյանքում ամեն մեծ գործ կատարվում է միայն Աստծո հավատքով, որը Աստծո հետ քայլելը, Նրա հետ ապրելն է…: Աստված խոսում է և արտակարգ կարևոր է լսել Նրան, կատարել Աստծո ասածը: Ճշմարիտ քրիստոնյայի համար պետք է արժեքավոր համարվի միայն այն, ինչը արժեքավոր է Արարչի համար:
Քրիստոնյան պետք է առաջնորդվի տեսիլքով, որը հայտնում է Աստված Իր Հոգով:
Կիրակի օրը հովիվը Աստծո խոսքով կիսվեց երկնքի մասին, ցավով շեշտելով, որ այսօր քրիստոնյաները ավելի շատ խոսում և կարևորում են երկրի վրա բարեկեցությունը, քան երկնայինը:
Նա ասաց, որ եթե քրիստոնյան չի ապրում երկնքով և երկնքի համար, ուրեմն նա իրականում անիմաստ կյանքով է ապրում:
Հովվի հորդորն էր յուրաքանչյուրին՝.
«Մի՛ սպանեք ձեր կյանքը մեռած բաներով, որոնք երկնքում չկան»:
Բայց եթե քրիստոնյայի հույսը Տերն է և նրա ուշք ու միտքը երկնայինն է, ապա մեծ ժառանգություն և փառք է սպասվում երկնքում: Այն ինչ մարդու աչք չի տեսել և ականջ չի լսել և մարդու սիրտ չի ընկել՝ Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար (1 Կորնթ․2:9): Մի օր կվերջանա ամեն բան երկրի վրա և կգա հանդիպման պահը քեզ ստեղծող Արարչի հետ, որը անխուսափելի է:
Քարոզի վերջում հովիվ Ռ․ Թումանյանը հատուկ շեշտեց․
«Մտածի՛ր երկնքի մասին, ապրի՛ր նրանով, որտեղ ցավ և տառապանք, սուգ ու արտասուք չկան և Աստված քո հույսը ամոթով չի թողնի»:

1000_pixels_IMG_8557
1000_pixel_IMG_8563