Օրհնյալ է հարությունը Քրիստոսի!

Մարտի 27-ին Զատիկի՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր հարության տոնի առթիվ Կորտրեյկի «Աստծո տուն» ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ հրաշալի տոնական ծառայություն:

Ծառայությունը սկսվեց Աստծուն փառաբանությամբ և երկրպագությամբ: Այնուհետև Աստծո խոսքով կիսվեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը:

Հովվի խոսքին հաջորդեց հարության տոնին նվիրված տոնական ծրագիրը:
Երգ ու պարով, ասմունքով, հանդես եկան մեծերն ու փոքրերը: Հումորային բեմադրությունը շատ ուրախացրեց հանդիսատեսին: Բեմադրությունն այն մասին էր, թե ինչպես են այսօր մարդիկ տոնում Զատիկը առանց իրական իմաստը հասկանալու: Խոսվեց այն մասին, որ ավանդույթները մարդուն չեն փրկում:

Աստծո Խոսքն ասում է.
«Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կապրես» (Հռովմայեցիս 10:9):

Ծրագրին հետևեց տոնական ընթրիքը և հաճելի շփումը:
Կանչի՛ր Հիսուսին այսօր, որ Նա գա քո կյանք և Տիրոջ արտոնությամբ առաջնորդի քեզ:

Քրիստոս հարյավ մեռելներից,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

 
72dpi_IMG_7638
72dpi_IMG_7596
72dpi_IMG_7600
72dpi_IMG_7613
72dpi_IMG_7621
72dpi_IMG_7625
72dpi_IMG_7645
72dpi_IMG_7654
72dpi_IMG_7663
72dpi_IMG_7666
72dpi_IMG_7671
72dpi_IMG_7704
72dpi_IMG_7705
72dpi_IMG_7712
72dpi_IMG_7717
72dpi_MA040452
72dpi_MA040456