Ուտրեխտ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը Կորտրեյկում‏

Հունվարի 18-ին Կորտրեյկի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցում Աստծո խոսքով կիսվեց
Հոլանդիայում Ուտրեխտ քաղաքի «Աստծո տուն»  եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը:

Աստծո խոսքում ասվեց, որ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով և մարդը սեփական ընտրությամբ  իր ամբողջ կյանքի
ընթացքում  ճիշտ  կամ սխալ որոշումներ է  կայացնում, որոնք նրա համար դառնում են ճակատագրական:
Մարդը անընդհատ կանգնած է որոշումներ կայացնելու փաստի առջև:
Լավ է, որ մարդու կայացրած որոշումների հիմքը լինի Աստծո խոսքը և Սուրբ Հոգու առաջնորդությունը:
Եվ մյուսը, որ նա իր կողքին ունենա ճիշտ, աստվածավախ և աստվածապաշտ խորհրդատու:
Դա հատկապես վերաբերվում է երիտասարդներին;
Այսօր ի՞նչն  է նրանց զբաղմունքի թեման՝ Աստված, Իր խոսքը և Նրա օրհնությունները, թե՞  աշխարհիկ ցանկությունները և դրանցից եկող վատ հետևանքները․․․
Եկեղեցին շատ օրհնվեց այդ հրաշալի ծառայությամբ: