Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 595 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 603 Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը 2013 — Христианская церковь Дом Божий

Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը 2013

«Աստծո տուն» եկեղեցին Կորտրիկում մեծ ուրախությունով նշեց Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:

Եկեղեցում հյուրընկալվեցին բազում հյուրեր:

Աստծուն փառաբանություն-երկրպագությունը և Նրա խոսքը մարդկանց տարան Տիրոջ ներկայության մեջ:

Այնուհետև, տոնական ծրագրում բեմադրությունը մեծահասակների մասնակցությամբ, ներկա գտնվողներին փոխադրեց հին հրեական  ժամանակաշրջան՝ մանուկ Հիսուսի ծննդյան ժամանակները, որտեղ Հրեաստանի թագավոր Հերովդեսը, դուրս գալով Աստծո դեմ, սպանելով բազում մանուկների, փորձեց հասնել մանուկ Հիսուսին էլ, բայց նրան չհաջողվեց, քանզի պիտի կատարվեր Երեմիա մարգարեի բերանով ասվածը.

Աhա օրեր են գալիս,ասում է Տերը, որ Դավիթի համար վեր կկացնեմ արդարության Շառավիղ և իբր թագավոր կթագավորե ու իմաստությամբ կվարվի, և իրավունք ու արդարություն կգործե երկրի վրա: Նրա օրերին կազատվի Հուդան, և Իսրայելը ապահով կբնակվի,և սա է Նրա անունը, որով Նա կկոչվիՏերը մեր Արդարությունը (Երեմիա 23:5,6):

 

Տոնակատարության ընթացքում մեծահասակները և երեխաները երգ ու պարով մեծարեցին և փառաբանեցին Տիրոջը: Եղավ նաև անակնկալ փոքրիկների համար:

«Ձմեռ պապի» այցը «ձյունանուշիկների» հետ շատ ուրախացրեց նրանց մանուկ սրտերը: Հաջորդ անակնկալը Սուրբ Ծննդյան տոնի նվերներ ընծայելու պահն էր մեծահասակների համար:

Այս հրաշալի տոնը ավարտվեց «Աստծո Տուն» եկեղեցու հովիվ՝ Արթուր Նազարյանի աղոթքով և ներկա գտնվողներին օրհնելով:











Ֆոտո: Աննա Վ.