Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 595 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 603 Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը (2016) — Христианская церковь Дом Божий

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը (2016)

2016 թվականի դեկտեմբերի 25 -ին, Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին ուրախությամբ տոնեց Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Այս առիթով եկեղեցու մեծահասակներն ու երեխաները պատրաստել էին տոնական ուրախ ծրագիր: Փոքրերի երգն ու պարը. արտասանությունը շարժեցին ներկա գտնվողների ուշադրությունն ու հետաքրքրությունը: Նրանք մանկական զուլալ սրտի թրթիռով և սիրով փառավորեցին Տիրոջը: Աստծուն հաճելի է նրանց ուրախ և անկեղծ աստվածապաշտությունը: Հիսուսն Ինքն է ասում. «Թույլ տվեք, որ մանուկներն Ինձ մոտ գան»:
Ներկայացվեցին բեմադրություններ «Ընտրություն» և «Ընտանիք» թեմաներով: «Ընտրություն» բեմադրության հիմքում ընկած էին առօրյա կյանքի իրական վիճակները: Մարդն ինքն է ընտրում իր կյանքի ընթացքը, որը նրան տանում է կամ մահվան, կամ կյանքի և օրհնության: Բեմադրության մեջ դրված էր ընտրություն՝ կամ գնալ Աստծո տուն և այնտեղ նշել Սուրբ Ծնունդը՝ լցվելով Աստծո ուրախությունով և կյանքով, կամ գնալ ռեստորան՝ խաբուսիկ և ժամանակավոր զվարճանքի վայր և օրն ավարտել՝ կրելով սխալ ընտրության դառը հետևանքները:
Հաջորդ բեմադրությունն այն մասին էր, որ մարդիկ անգամ Սուրբ Ծնունդը տոնում են առանց Հոբելյարի՝ Հիսուս Քրիստոսի․․․. Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է և այդ օրվա տոնակատարության կենտրոնում պետք է լինի Ինքը Հիսուս Քրիստոսը:
Քույրերի մասնակցությամբ կատարվեցին երգ, պար և ասմունք:
Ձմեռ պապի և հնդկուհու անակընկալ պարը շատ ուրախացրեց բոլորին: Մանուկները ստացան իրենց խոստացված նվերները: Ամեն տարվա պես, այս տարի էլ եկեղեցու քույր, եղբայրները նվերներ ընծայեցին մեկը մյուսին, ինչպես նաև ներկա գտնվող բոլոր հյուրերին:
Աղոթում ենք տոնակատարությանը ամեն մի մասնակցի և բոլոր ընթերցողների համար, որ Հիսուս Քրիստոս Տերը ծնվի և բնակվի յուրաքանչյուրի սրտերում:

Եկե՛ք չմոռանանք, որ՝
Սուրբ ծնունդը ո՛չ թե խմել արբելու, այլ՝ ծարավին հագեցնելու,
Ո՛չ թե ուտել գիրանալու, այլ՝ սովածին կերակրելու,
Ո՛չ թե նվերներ ակնկալելու, այլ՝ սրտանց նվիրելու,
Ո՛չ թե սեր պահանջելու, այլ՝ անկեղծ սեր տալու մասին է:

Հիսուս ծնվեց և հայտնվեց,
մեզ և ձեզ մեծ ավետիս: