Շնորհավոր Ծնունդդ, սիրելի՛ Հիսուս:‏

Սուրբ ծննդյան տոնը շատ սիրված է ամբողջ աշխարհում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայում: Սուրբ Ծնունդը ուրախության, հույսի և կյանքի տոն է, որը աշխարհի մարդկության համար միակ ու ճշմարիտ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է: Եվ այս առիթով, 2015-ի դեկտեմբերի 20-ին, Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» հայ ավետարանական եկեղեցին մեծ ուրախությամբ նշեց այս տոնը:   Աստծուն ուղղված փառաբանություն-երկրպագությամբ սկսվեց տոնական ծառայությունը: Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը կիսվեց Աստծո խոսքով, որին հետևեց տոնական ծրագիրը: Մանուկները իրենց մանկական ձայներով փառաբանեցին, մեծարեցին նորածին Արքային և որպես ծննդյան նվեր Հիսուսին նվիրեցին իրենց մանկական սրտերը:  Քույրերը իրենց պարում երկրպագեցին Ամենակարող, Հզոր Աստծուն, Ով էլ Տերն է դարերի և Նա ամեն բան գիտի: Ձմեռ պապի և դեռահաս աղջիկների անակնկալ պարը շատ ուրախացրեց թե՛ մեծերին,  թե՛ փոքրերին: Ծննդյան նվերներ ստացան բոլորը: Այս հրաշալի օրը ավարտվեց տոնական համեղ ճաշկերույթով: Տոնի մասնակիցները եկեղեցուց հեռացան ուրախ և Աստծով լցված սրտերով:

SURB_CNUND_2015_1200X800_1

SURB_CNUND_2015_1500X1000_15

SURB_CNUND_2015_1500X1000_14

SURB_CNUND_2015_1200X800_6

SURB_CNUND_2015_1200X800_8

SURB_CNUND_2015_1200X800_5

SURB_CNUND_2015_1500X1000_9

SURB_CNUND_2015_1200X800_4SURB_CNUND_2015_1200X800_3

SURB_CNUND_2015_1200X800_2

SURB_CNUND_2015_1500X1000_11

SURB_CNUND_2015_1200X800_7

SURB_CNUND_2015_1500X1000_10

SURB_CNUND_2015_1500X1000_12

SURB_CNUND_2015_1500X1000_13