Վկայություն

Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։ (Հռովմայեցիս 11:33)
Նախքան մեծ ծառայության կանչելը, Աստված մարդուն անցկացնում է այնպիսի դժվարությունների միջով, որտեղ մարդը գտնվելով Աստծո ներկայության մեջ, հասկանում է այնպիսի խորություններ, որը միգուցե չէր հասկանա լինելով ուրիշ պայմաններում:

Այս պատմությունը մի ընտանիքի մասին է, որը դուրս եկավ հայրենի տնից , օտար երկրում բարիքներ ձեռք բերելու։ Սակայն, խաղամոլության խաբկանքը ճեղքվածք առաջացրեց նրանց հարաբերություններում, որը չշտկվեց նույնիսկ նրանց մեկ ուրիշ երկիր տեղափոխվելով, այլ գնալով ավելի խորանում էր։ Սակայն Աստված նրանց մեջ վերածնեց կորսված սերը , և նրանք նորովի գտան իրար։

Այս պատմության հերոսուհին Աստծո հոգատարությունն ու աջակցությունը իր կյանքում առաջին անգամ զգաց, երբ որոշեց որդեգրել երեխա, իսկ երկրորդ անգամ Նրա հրաշքը տեսավ, երբ իր մարմնում հայտնաբերված չարորակ ուռուցքը վիրահատվեց և նա բժշկվեց ամբողջովին և այս բժշկության հրաշքն առիթ դարձավ նրա մերձեցմանը Աստծո հետ։

Այս ընտանիքը հիմնվեց սիրո հիմքերի վրա, նրանք ապրում էին համերաշխ, հարգելով և պատվելով միմյանց, նրանց կյանքում ամեն ինչ լավ էր, բացի մեկ բանից։ Ընտանիքի անդամների թիվը չէր ավելանում։ Բազմաթիվ ստուգումներից և բժշկական միջամտություններից հետո էլ ոչինչ չէր փոխվում։ Նրանք մտածում էին դիմել արհեստական միջոցներին, սակայն հույսը, որ Աստված բնական ճանապարհով իրենց երեխա կտա, չէր լքում ապագա մոր սիրտը։ Եվ եկավ օրը, երբ Աստված հայտնության և մարգարեության միջոցով հայտնեց Իր կամք ու եղավ տարիներ սպասված հրաշքը։

Յուրաքանչյուր կին ամուսնանալիս ցանկանում է ունենալ սիրող ամուսին, որը կհարգի և կպաշտպանի իրեն, կխոսի փաղքշական բառերով։ Որ նա, կյանքում պատահող ամեն դժվրության մեջ, կառաջնորդի և դուրս կբերի ընտանիքը վատ վիճակից` իր վրա կրելով իրավիճակի ծանրությունը։ Սակայն այսօր մենք կլսենք մի կնոջ պատմություն, որտեղ սիրո հիմքով կառուցված ընտանիքը փլուզվում էր, նա դարձավ արհամարված, անարգված և լքված։ Պաշտպանված լինելու փոխարեն, ինքը պաշտպան կանգնեց իր բարօրությանը, հեզությամբ տանելով ծանրությունը, որպեսզի ետ ստանա իր սիրող ամուսնուն։



Այս պատմության հերոսը ձգտում էր հաջողակ կյանքի, ստանում էր բարձրագույն կրթություն, սպասվում էր խոստումնալից ապագա, բազում հաղթանակներ,… սակայն աշխարհի հաճույքների հրապուրանքը գերեց նրան, ընդհուպ մինչև շղթայելով թմրանյութերից կախվածությամբ: 13 տարի շարունակ նրա հոգեկան, ֆիզիկական և ընտանեկան վիճակը անկում էր ապրում:Նա կորցրել էր ամեն հույս և մտածում էր նույնիսկ ինքնասպանության դիմել,…. նա փնտրում էր փրկություն: Եվ Աստված հայտնեց Իրեն մի տեսիլքում, բժշկելով նրան թմրանյութերի կախվածությունից, փրկելով հոգևոր կորստից, տալով նրան հաջողակ կյանք, բազում հաղթանակներ և խոստումնալից ապագա:

Վախը կարող է մարդուն հասցնել ծանր հարվածներ, բերել նրա կյանք քաոս և ցավ: Մեր հերոսուհին վախից առաջացած հիվանդությունից ընկճվել և հուսալքվել էր: Բուժման ակնկալիքով նա հասավ մինչև Պարսկաստան, սակայն ամեն բան անցավ ապարդյուն:
Իսկ Աստծո Խոսքն ասում է. «Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին»: Այսպես էլ մեր հերոսուհու կյանքում, այն թվացյալ տանջանքը վերածվեց նախ Աստծո սիրո ճանաչման բերկրանքի և ապա լիովին առողջանալու պատճառի:

Տարիներ շարունակ նա զբաղված էր իր գործերով և դիմակայում էր Աստծոն՝ վախենալով թողնել այն ապրելակերպը, որ նա վարում էր: Օգտագործում էր մեծ քանակությամբ ալկոհոլ…երազում էր հարստանալ… սակայն կորցրեց ուրախությունը և եկավ հիասթափություն:
Նա դեմ առ դեմ հանդիպեց մահվանը, հասկացավ, որ մահանում է: Բայց խավարի միջից հայտնվեց լույսը, և բոլոր փակ դռներից մեկը բացվեց: Նա քայլ արեց դեպի ապաշխարհություն և Աստված Իր փրկող ձեռքը մեկնեց նրան: