Warning: The magic method Gallery_Video::__wakeup() must have public visibility in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php on line 72 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 595 Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/gallery-video/video-gallery.php:72) in /customers/7/8/5/domboga.be/httpd.www/wp-content/plugins/onecom-vcache/vcaching.php on line 603 Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը — Христианская церковь Дом Божий

Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը

2016 թվականի սեպտեմբերի 25-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը:

Մտեք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները փառաբանությունով:
Գոհացեք Նրանից և օրհնեցեք Նրա Անունը, որովհետև Տերը բարի է,
Եւ Նրա ողորմությունը հավիտյան և Նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ (Սաղմ 100:4-5):

Տոնական երեկոն սկսվեց Աստծուն փառաբանություն-երկրպագությամբ և գոհության սաղմոսներով: Այնուհետև եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը կիսվեց Աստծո խոսքով «Եղիր Աստծո տան մեջ» պատգամով: Այդ պատգամով ասվում էր, որ միայն Աստծո տան մեջ կա լիարժեք պաշտպանություն և օրհնություններ: Դրան հաջորդեց ասմունք, որտեղ խոսվում էր, որ մարդիկ շարունակ լույս են փնտրում, բայց չեն գտնում, խաղաղություն են ուզում, բայց չկա…: Միայն Աստծո մեջ է իրական ուրախությունն ու խաղաղությունը և Հիսուս Քրիստոսն է Կյանքը, Ճանապարհը և Ճշմարտությունը:
Եկեղեցու մանուկները իրենց ասմունքով, երգ ու պարով մեծ ուրախություն պատճառեցին ներկաներին: Երիտասարդ քույրերի կատարմամբ հնչեց երգ այն մասին, որ ամեն բան այս կյանքում անցողիկ է, «Աշխարհը կանցնի, իր ցանկություններն էլ կանցնեն կգնան, միայն Տիրոջ սուրբ կամքը կատարողները հավերժ կմնան»: Շատ քաղցր է Տիրոջ տան մեջ բնակվելը, որը մի մեծ, ջերմ հnգևոր ընտանիք է, որտեղից հնարավոր չէ հեռանալ:
Տոնական երեկոն ավարտվեց եկեղեցու անդամների և հյուրերի միջև հաճելի շփում ընթրիքով:

Այս եկեղեցին Հիսուսն է ծնել,
Իր Սուրբ Արյունով այն ցանկապատել,
Այստեղ դու միշտ ապահով կլինես,
Եթե միայն Նրա շուքի տակ բնակվես:

2000_078a2498
2000_078a2500
2000_078a2502
2000_078a2503
2000_078a2505
2000_078a2517

2000_078a2526
2000_078a2536

2000_078a2537
2000_078a2541
2000_078a2543
2000_078a2549
2000_078a2551
2000_078a2561
2000_078a2570
2000_078a2573
2000_078a2586
2000_078a2603