1 Timotheüs 4:15 «Overdenk deze dingen, leef erin, opdat uw vorderingen op elk gebied openbaar worden.»

In het weekend van 16 t.e.m. 18 september gingen de Armeense kerken van de associatie zoals elk jaar op weekend naar Oost-Duinkerke. Verschillende kerken uit Nederland, Oostenrijk, Frankrijk, Spanje en België kwamen samen om een gezegende tijd te beleven met hun medechristenen. Het hoofdthema van deze drie dagen was ‘vordering’.
Elke ochtend en elke avond werden er preken gegeven in verband met het thema ‘vordering’ op verschillende vlakken. Het ging om vorderingen als individueel persoon, als gezin en als gemeenschap. Naast deze preken werd er ook speciaal een jongerendienst gehouden, waarbij pastoor Sarkis Baroudijan de jongeren wat dieper meenam in het thema. Hij bemoedigde hen om als vuurwerk te zijn in het donker en deze wereld te verlichten.
Ook werd er dit jaar opnieuw een doop georganiseerd, waarbij 10 mensen op zaterdag 17 september hun leven aan Christus wijdden en hun wandel als christen begonnen. Dit weekend was een grote zegening voor allen die deelnamen en iedereen kijkt alvast uit naar volgend jaar.

Text: Anna Vermishyan

2016 թվականի սեպտեմբերի 16-ից 18-ը Բելգիայի Օսդոյնկեռկ քաղաքում տեղի ունեցավ ավետարանական հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբարը՝ «Քո առաջադիմությունը հայտնի լինի» խորագրով:  Այդ ճամբարին մասնակցում էին Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Հոլանդիայի և Ամերիկայի հայալեզու եկեղեցիները:
Ամենամյա այս ճամբարը դարձել է շատ ցանկալի և սպասված բոլոր մասնակիցների համար, որի նպատակը եվրոպաբնակ հայ քրիստոնյաներին մեկտեղ համախմբելն է Տիրոջը պաշտելու, Նրա կենդանի խոսքով լցվելու, անձնական վկայություններով ու փորձառություններով կիսվելու: Դա շատ կարևոր և օգտակար է Սուրբ Հոգով լցվելու և «Բարի լուր»-ը կորածներին փոխանցելու համար:
Եռօրյա այս ճամբարի  ընթացքում Աստծո խոսքով կիսվեցին մասնակից եկեղեցիների հովիվները՝ հորդորելով Աստծո ժողովրդին ձգտել առաջադիմության եկեղեցում, ընտանիքում, իրենց կյանքի բոլոր բնագավառներում՝ հետևում թողնելով անցյալի ցավերը, հաջողություն և անհաջողությունները: Մոռանալ հետինը ու հետևել դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը: Մեր առաջադիմությունը հայտնի կլինի միայն Աստծո հետ ունեցած մեր անձնական հարաբերությունից: Չկա առաջադիմություն, եթե չկա ամբողջական նվիրում Արարչին:
Աստծո նպատակն է տեսնել մեզ Իրենով զորացած, աստվածապաշտ, հավատարիմ քրիստոնյաներ, ովքեր  Հիսուսի սիրով կազդեն այս խավարած աշխարհի վրա և իրենց աստվածահաճո, գեղեցիկ կյանքով կօգնեն կորածներին հետ դառնալու դժոխք տանող ճանապարհից և մտնել Աստծո արքայության մեջ: Այս օրերին օրհնվեցին նաև երիտասարդները և դեռահասները նրանց համար քարոզված հատուկ խոսքով: Շաբաթ օրը երիտասարդական ծառայության ժամանակ երիտասարդներին կոչ արվեց նվիրվել Աստծուն, ապրել սուրբ, աստվածավայել կյանքով և ճիշտ քրիստոնյայի օրինակ լինել աշխարհում երիտասարդների շրջապատում: Շատ երիտասարդներ այդ օրը իրենց կյանքերը ընծայեցին Աչարչին՝ Նրան հավատարմությամբ ծառայելու միտումով:
Այս օրերին Աստծո ժողովրդի ուրախությունը կատարյալ դարձավ 10 հոգիների ջրային մկրտության հերթական հրաշալի իրադարձությամբ:
Փառք Աստծուն Իր անսահման սիրո և անչափ ուրախությունների համար, որ պարգևում է մեզ:

Ճամբարի մասնակիցները իրարից բաժանվեցին հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:

Տեքստ: Զառա Վարդանյան

2300_b078a2252
800_b078a2235
2300_b078a2260
2300_b078a2262
2300_b078a2264
800_b078a2234
2300_b078a2266
2300_b078a2274
800_b078a2239
2300_b078a2280
800_b078a2241
2300_b078a2289
800_b078a2233
2300_b078a2292
2300_b078a2301
800_b078a2231
2300_b078a2305
800_b078a2238
2300_b078a2311
800_b078a2240
2300_b078a2316
800_b078a2242
2300_b078a2325
2300_b078a2327
2300_b078a2335
2300_b078a2336
2300_pix_b_mg_9797
2300_bimg_9125
2300_b078a2216
2300_b078a2228
2300_b078a2220
2300_bimg_9155
2300_bimg_9165
2300_bimg_9174

Foto’s: Sarkis_Bagramian(©)copyright_2016 en Anna Vermyshyan

Video: Dom Boga Studio 2016