Христианская церковь Дом Божий в городе Гент, Бельгия
ԱՍՏԾՈ ՏՈՒՆ
Աստվածաշնչյան դպրոցի ավարտական երեկո 2017

Աստվածաշնչյան դպրոցի ավարտական երեկո 2017

Հուլիսի 16-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում 2016-2017 թթ ուսումնական տարում աստվածաշնչյան դպրոցում սովորողները ստացան իրենց ավարտական վկայականները։ Աստվածաշնչյան դպրոցը Կորտրեյկում գործում է արդեն 7 տարի։ Այն մեծ օրհնություն է եկեղեցու համար և հրաշալի հնարավորություն ամեն մեկի համար՝ ճանաչելու Արարիչ Աստծո բնավորությունը, Նրա սուրբ կամքը և ապրելու Աստծուն հաճելի կյանքով։ Եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը ավարտողների ուրախությունը լրացրեց աղոթքով...
Ջրային մկրտություն 4 հունիս 2017

Ջրային մկրտություն 4 հունիս 2017

2017 թվի հունիսի 4-ին, կիրակի օրը Պենտեկոստեի տոնն էր, Քրիստոսի հարության հիսուներորդ օրը։ Հիսուսի երկինք համբարձվելուց տաս օր հետո Աստծո Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը եկավ երկիր և Նա մեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Այդ օրը «Աստծո տուն» ավետարանական մեր եկեղեցում կրկնակի տոն էր։ Նույն օրը ունեցանք ջրային մկրտություն և ինը հոգիներ իրենց կյանքերն...
Մայրերի տոն 2017

Մայրերի տոն 2017

2017 թվականի մայիսի 14- ին՝  կիրակի օրը Բելգիայում նշվեց մայրերի տոնը։ Այս առիթով Կորտրեյկ քաղաքի հայ ավետարանական «Աստծո տուն »եկեղեցու մանուկները փոքրիկ անակնկալ էին պատրաստել բոլոր մայրերի համար։ Նրանք երգ և արտասանությունով, իրենց իսկ ձեռքով պատրաստած նվերներով հրաշալի պահեր պարգևեցին մայրերին: Եկեղեցին մայրերին ուրախացրեց նաև գեղեցիկ ծաղիկներովՆույն օրը եկեղեցու հյուրն էր հոգևոր երգիչ, երգահան Խաչատուր Չոբանյանը Հայաստանից։ Հնչեցին սիրված երգեր՝ փառաբանություն...
«Դու կանչված ես» խորագրով միջեկեղեցական քրիստոնեական 4-րդ համագումարը ARM - NL

«Դու կանչված ես» խորագրով միջեկեղեցական քրիստոնեական 4-րդ համագումարը ARM — NL

2017 թվականի մայիսի 5-7-ը  Բելգիայի Օստդուինկեռկ ծովափնյա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայում հայ Ավետարանական  եկեղեցիների ամենամյա 4-րդ համագումարը։ Համագումարին մասնակցում էին Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իսպանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Բելգիայից, ինչպես նաև հյուրեր՝  Հայաստանից և Ռուսաստանից։Ավելի քան 300 հայ քրիստոնյաներ միաբան սրտերով հավաքվել էին վայելելու Հայր Աստծո  երկնային սերը, խաղաղությունն ու սուրբ ներկայությունը:Կոնֆերանսի նպատակն էր քրիստոնյաներին միաբանելը, միմյանց քաջալերելը, Սուրբ Հոգու...
Հիսուս Քրիստոսն է մեր Զատիկը (2017)

Հիսուս Քրիստոսն է մեր Զատիկը (2017)

Ապրիլի 16-ին, կիրակի օրը՝  ամբողջ աշխարհի քրիստոնյաները տոնեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության և հաղթանակի տոնը: Ոմանք գիտակցում են, թե ինչ Է Զատիկի խորհուրդը և ցնծությամբ տոնում են այն որպես փրկության տոն, իսկ որոշներն էլ պարզապես տոնում են որպես հերթական գեղեցիկ ավանդույթ՝ լցնելով իրենց սեղանները տարատեսակ և ավանդույթային ուտելիքներով: Քրիստոսն է մեր Զատիկը: Նա ինքնակամ տվեց Իր կյանքը, որ...
Մարգարե Դան Լին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում

Մարգարե Դան Լին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում

2017 թվականի ապրիլի 2-ին Կորտրեյկի «Աստծո տուն » ավետարանական եկեղեցում ծառայեց մարգարե Դան Լին ԱՄՆ ից: Նա խոսեց այն մասին, որ Աստված այսօր փնտրում է իրենց կյանքն Աստծուն անմնացորդ ընծայած քրիստոնյաների, ովքեր իրենց անձնական կարիքները, եսը, իրենց ընտանիքի հոգսերը թողնելով՝ պատրաստ են հասնել, օգնել այս խավար աշխարհում խարխափող մարդկանց, ովքեր առանց Քրիստոսի դեպի կորուստ են գնում:...
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը (2016)

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը (2016)

2016 թվականի դեկտեմբերի 25 -ին, Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին ուրախությամբ տոնեց Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Այս առիթով եկեղեցու մեծահասակներն ու երեխաները պատրաստել էին տոնական ուրախ ծրագիր: Փոքրերի երգն ու պարը. արտասանությունը շարժեցին ներկա գտնվողների ուշադրությունն ու հետաքրքրությունը: Նրանք մանկական զուլալ սրտի թրթիռով և սիրով փառավորեցին Տիրոջը: Աստծուն հաճելի է նրանց ուրախ և...
Մարգարե Դան Լին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում:

Մարգարե Դան Լին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում:

Հոկտեմբերի 30-ին Կորտրեյկ քաղաքի «Աստծո տուն» եկեղեցում կրկին անգամ հյուրընկալվեց և մարգարեական խոսքով ծառայեց մարգարե Դան Լին Կանզաս Սիթի-ից (ԱՄՆ)։ Նա հորդորեց եկեղեցուն արթուն լինել և գործել, որովհետև Աստված կամենում է այս եկեղեցու միջոցով փրկության մեծ գործեր կատարել Կորտրեյկում և նրա շրջակայքում  ապրող մարդկանց կյանքերում: Այս եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդիկ կգան փրկվելու և իրենց հոգու ծարավը հագեցնելու համար։ Աստված մեզ փրկել և...
Կորտրեյկում կայացավ սեմինար «ընտանիք» թեմայի շուրջ 16.10.2016

Կորտրեյկում կայացավ սեմինար «ընտանիք» թեմայի շուրջ 16.10.2016

Հոկտեմբերի 16-ին՝ կիրակի օրը Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցում Աստծո խոսքով ծառայեց եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը: Ծառայության թեման վերաբերում էր ընտանիքին, ամուսին — կին, ծնող — երեխա հարաբերություններին: Խոսքում հատկապես շեշտադրվեց, թե ինչպիսին պիտի լինի երեխաների դաստիարակությունը ընտանիքում: Ամուսնությունը Աստված է ստեղծել և «Ընտանիք» կառույցի Ճարտարապետը Ինքը Աստվածն է: Ընտանիքը շինարարություն է, որին մասնակցում են և՛ ամուսինը, և՛ կինը: Եվ օրհնվում է այն ամուսնությունը,...
Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը

Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը

2016 թվականի սեպտեմբերի 25-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին տոնեց իր 6-ամյակը: Մտեք Նրա դռները գոհությունով, Նրա սրահները փառաբանությունով: Գոհացեք Նրանից և օրհնեցեք Նրա Անունը, որովհետև Տերը բարի է, Եւ Նրա ողորմությունը հավիտյան և Նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ (Սաղմ 100:4-5): Տոնական երեկոն սկսվեց Աստծուն փառաբանություն-երկրպագությամբ և գոհության սաղմոսներով: Այնուհետև եկեղեցու հովիվ Արթուր Նազարյանը կիսվեց Աստծո...
Kamp van Armeense kerken in Oost-Duinkerke - Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար 2016

Kamp van Armeense kerken in Oost-Duinkerke — Հայալեզու միջեկեղեցական եռօրյա ճամբար 2016

1 Timotheüs 4:15 «Overdenk deze dingen, leef erin, opdat uw vorderingen op elk gebied openbaar worden.» In het weekend van 16 t.e.m. 18 september gingen de Armeense kerken van de associatie zoals elk jaar op weekend naar Oost-Duinkerke. Verschillende kerken uit Nederland, Oostenrijk, Frankrijk, Spanje en België kwamen samen om een gezegende tijd te beleven...
Աստվածաշնչյան դպրոցի 2016-2017 ուս. տարին սկսված է

Աստվածաշնչյան դպրոցի 2016-2017 ուս. տարին սկսված է

2016 թվականի սեպտեմբերի 1-ին Կորտրեյկի «Աստծո տուն» եկեղեցին կրկին անգամ իր դռները բացեց աստվածաշնչյան դպրոցում սովորողների համար: 2016-2017 ուս․ տարում աշակերտները կուսումնասիրեն աստվածաշնչյան կարևորագույն թեմաներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր ճիշտ և Աստծուն անձնվեր կյանքի կառուցման համար: Եկեղեցու աստվածաշնչյան այս դպրոցը լայն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր սովորողին խորը ուսումնասիրելու Աստծո խոսքը, ճանաչելու...